The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Վրաստան
Հունվար 25, 2011
Վրաստանում սկսում է հեռարձակվել ռուսալեզու ՊԻԿ հեռուստաալիքը
Ռաֆայել Ջալալյան
JNews-ի թղթակից

Վերանվանված ռուսալեզու ՊԻԿ (Պեռվիյ ինֆորմացիոննիյ կավկազսկիյ) հեռուստաալիքը, որը նախկինում կոչվում էր Առաջին կովկասյան հեռուստաալիք, եթեր է դուրս գալիս հունվարի 25-ին:

Ըստ հեռուստաընկերության ղեկավարության՝ հեռուստաալիքն իր բյուրոները կունենա Երևանում, Բաքվում, Կիևում և Մոսկվայում: Աշխատանք է տարվում Վաշինգտոնում և Իրանում բյուրոներ կազմավորելու ուղղությամբ:

Հունվարի 25-ին ժամը 6-ին ՊԻԿ-ը կազմակերպելու է հեռուստակամուրջ. նախագահը կպատասխանի ժողովրդի հարցերին: ԶԼՄ-ների ներկայացուցիչները և բնակչությունը արդեն երկրորդ անգամ հնարավորություն կունենան իրենց հարցերը հղել Վրաստանի նախագահին:

Համաձայն Ռոբերտ Պարսոնսի, որը գլխավոր տնօրենն է՝ նախագահական հեռուստակամուրջը շատ կարևոր իրադարձություն է հեռուստաալիքի համար: Սակայն նման լայնամասշտաբ պրոեկտի համար բավականաչափ աշխատակազմ չունենալու պատճառով ՊԻԿ-ը այլ հեռուստաընկերություններից լրագրողներ է վարձել:

Աղբյուր: Media.Ge

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել