The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Անի Մարտիրոսյան
Դեկտեմբեր 29, 2010
Կնոջ էվոլյուցիան մշտական ռեվոլյուցիաների միջոցով
Անի Մարտիրոսյան
«ՋեյՆյուզ»
Կնոջ էվոլյուցիան մշտական ռեվոլյուցիաների միջոցով

-Եվ ստեղծեց Աստվածն Եվային Ադամի ձախ կողոսկրից…

Այսպես է գրված Սուրբ Գրքում, ինչն Ադամի շատ ցեղակիցների համար բազմաթիվ կատակների հիմք և պատճառ է հանդիսացել: Դարեր շարունակ Եվայի ցեղը համարվել է պարզապես ամուսնու շարունակություն` աջ ձեռք, ձախ ոտք, պարանոց, բայց ոչ երբեք գլուխ:

Ընդունենք, որ դա բավականին սահմանափակում է հնարավորությունները, հատկապես որոշում կայացնելու հարցում:

Չէ՞ որ մարմնի որ մասն էլ կինը համարվեր, միևնույնն է` գլուխը տղամարդն էր: Սա դեռ ոչինչ, այնքան չնչին էր կանանց դերը, որ շատ ժամանակ նրանց գույքի փոխարեն էին նվիրում. պատերազմների ժամանակ տարածքից որպես ավար` տնային կենդանիների հետ մեկտեղ տանում էին գործածելու: Ինչպես նաև երկրների միջև դաշինք հաստատելու լավագույն տարբերակը դստերը հարս ուղարկելն էր:

Սակայն կանայք` այդ սատանայական արարածները, չէին պատրաստվում հանգիստ նստել: Ինչու՞ սատանայական: Որովհետև հենց կինն է տղամարդու դժբախտությունների պատճառը: Ամեն ինչ սկսվեց Եդեմում արգելված պտուղը համտեսելուց հետո…

Կնոջ մոգական, սատանայական, դիվային էության մասին է վկայում նաև մ.թ.ա.V-IIIդդ. հին չինական «Ին-Յան» գիտությունը: «Յան»-ը ներկայացնում է պարզ, ջինջ երկինքը, արևը, խաղաղությունը, իսկ «Ին»-ը` գորշ երկիրը, լուսինը, փոփոխականությունը: Ավելի ուշ «Ին»-ը համարվել է սառը, բացասական, մութ և կանացի մարմին, իսկ «Յան»-ը որպես դրական, լուսավոր, ջերմ և տղամարդկային մարմին:

Եվ ժամանակ անց «Ին»-ը որոշեց բարձրացնել գլուխը, պահանջել հավասար իրավունքներ: Պայքարի արդյունքում շատ կանայք ստացան այն, ինչ ուզում էին:

Այն ժամանակ, երբ կանայք հասան հաջողությունների, «տղամարդկային» համարվող մասնագիտական ոլորտում Մայր Թերեզան իր բարության և գթության շնորհիվ կոտրեց «սատանայական պտուղ» կարծրատիպը կնոջ մասին: Նրան կարող է նախանձել անգամ Հռոմի Պապը:

21-րդ դարում պայքարը շարունակվում է: Շատ կանայք աշխատում են այնպիսի մասնագիտություններով, ինչպիսիք են ոստիկանության սպան, զինվորը, բժիշկը, իրավաբանը, բեռնակիրը, իսկ տղամարդիկ «կանացի» մասնագիտություններով` դայակ, հավաքարար, տան տնտեսվար և այլն:

Եվ թեպետ էվոլյուցիայի արդյունքում տեղերն ու դերերը որոշակիորեն փոխվել են, միևնույն է, տղամարդը չի կարող առանց կնոջ, կինն` առանց տղամարդու: «Ին» առանց «Յան»-ի գոյություն չունի և հակառակը:

Վերջիվերջո, բոլորը հայտարարվելու են ԱՅՐ և ԿԻՆ:

 

Անի Մարտիրոսյանը Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում երկրորդ կուրսի ուսանող է:

First image source

Second image source

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել