The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Վրաստան
Դեկտեմբեր 27, 2010
Վրացի լրագրողը կդատապարտվի առանց դատապաշտպանի
Ռաֆայել Ջալալյան
JNews-ի թղթակից

Դեկտեմբերի 29-ին Դեդոպլիսցկարո շրջանի դատարանը որոշում կկայացնի լրագրող Իլիա Մարտկոպլիշվիլու գրոծով, որը մնացել է առանց դատապաշտպանի:

Գործը հարուցվել է շրջանի խորհրդի անդամ Գելա Տետրաուլու բողոքի հիման վրա: Նա պնդում է, որ Մարտկոպլիշվիլին վիրավորել է նրա ինքնասիրությունը: Սկզբից սակրեբուլոյի անդամը պահանջում էր 10.000 վրացական լարի, որպես բարոյական փոխհատուցում, սակայն հետո հայտարարել է, որ իր հիմնական նպատակը լրագրողից գումար վերցնելը չէ: Նա պահանջել է որ լրագրողը հերքի իր մասին հրապարակած տեղեկատվությունը:

Համաձայան բողոքի, Իլիա Մարտկոպլիշվիլին անհիմն մեղադրել է պաշտոնյային բյուջեի գումարները յուրացնելու մեջ:

Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած լսումների ժամանակ Մարդու իրավունքների կենտրոնի փաստաբան Լիա Խուրոշվիլուն չի թույլատրվել մտնել դատարան, որովհետև նա ուշացել էր: Նա պետք է ներկայացներ Իլիա Մարտկոպլիշվիլու շահերը դատարանում: Դեկտեմբերի 24-ին Լիա Խուրոշվիլին հրաժարվել է լրագրողին պաշտպանել:

«Ինչ չեն թույլատրել մասնակցել վկաների հարցաքննություններին: Ես հնարավորություն չեմ ստացել ուսումնասիրել գործը: Այդ պատճառով հրաժարվեցի դատապաշտպան լինելուց: Ես չեմ մասնակցել կողմերի երկխոսությանը այսօրվա լսումների ժամանակ: Փաստորեն դատավորը քննել է ամբողջ գործը, իսկ Մարտկոպլիշվիլին նույնիսկ դատապաշտպան չի ունեցել», - ասել է Լիա Խուրոշվիլին media.ge կայքին: Նա նաև նշեց, որ լրագրողը ստիպված կլինի լսել դատարանի որոշումն առանց փաստաբանի:

 Աղբյուր: Media.Ge

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել