The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Վրաստան
Դեկտեմբեր 23, 2010
Վրաստանի կապերի ազգային հանձնաժողովը կորոշի Ռուստավի 2-ի և Իմեդիի ճակատագրերը
Ռաֆայել Ջալալյան
JNews-ի թղթակից

Դեկտեմբերի 24-ին Վրաստանի կապերի ազգային հանձնաժողովը պետք է որոշում կայացնի «Ռուստավի 2» և «Իմեդի» հեռուստաալիքներին Հեռարձակման մասին օրենքի խախտման համար պատժելու վերաբերյալ: Հետաքննական լրագրողական «Մոնիտոր» ստուդիան բողոք էր ներկայացրել այդ հեռուստաընկերությունների մասին դեռ նոյեմբերին:

«Մոնիտոր» ստուդիայի լրագրող Գիորգի Մգելադզեն 2009-2010 թվականների ընթացքում մոնիտորինգ է անցկացրել և պարզել, որ այդ հեռուստաալիքները կոպտորեն խախտում են Հեռարձակման մասին օրենքը: Նրա ֆիլմը կոչվում է «Գովազդ օրենքից դուրս»:

Հանձնաժողովը հետազոտել է «Մոնիտոր» ստուդիայի նյութերը և գտել, որ 7 նկարագրված փաստերից 6-ը իսկապես տեղի են ունեցել:

Աղբյուր: Media.Ge

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել