The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Վրաստան
Դեկտեմբեր 20, 2010
Վրաց Պատրիարքն անվանել է հանրային հեռուստատեսության հաղորդավարի ծրագիրը «հակապետական»
Ռաֆայել Ջալալյան
JNews-ի թղթակից

Դեկտեմբերի 17-ին Վրաց Կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ն անվանել է «Երկխոսություն Դավիթ Պայչաձեի հետ» ("Dialogue with David Paitchadze") հաղորդումը «ծրագիր, որի նպատակները հակապետական են»: Հաղորդումը հեռարձակվել է Վրաստանի հանրային հեռուստատեսությամբ դեկտեմբերի 16-ին:

Դավիթ Պայչաձեի ծրագիրը նվիրված էր սոցիալական կայքերում տպագրված մի նամակի, համաձայն որի Վրաց եկեղեցական խորհուրդը դեկտեմբերին տեղի ունեցած հանդիպման ժամանակա որոշել է մասնատել մի քանի թեմերը և նշանակել նոր եպիսկոպոսներ: Ինչպես նշում են նամակի հեղինակները, այս քայլը կապված է Պատրիարքի եղբորորդի` Բաթումիի արքեպիսկոպոս Դիմիտրի Շիոլաշվիլու հետ, որը ցանկանում է ամրապնդել իր դիրքերը Սրբազան խորհրդում և ապագայում զբաղեցնել Կաթողիկոս-պատրիարքի գահը: Աստվածաբան Բեկա Մինդիաշվիլին և փիլիսոփա Գիգա Զեդանիան վերոնշյալ հանդիպման հյուրերն էին:

Լրագրող Դավիդ Պայչաձեն ասել է, որ իր հաղորդման նպատակն է հասանելի դարձնել տարբեր կարծիքներ և դեկտեմբերի 16-ի «Երկխոսությունը» միայն այդ նպատակն էր հետապնդում:

Աղբյուր: Media.Ge

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել