The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մոլորակ
Դեկտեմբեր 17, 2010
Facebook-ի հիմնադիրը` տարվա մարդ Time-ի վարկածով
Ռաֆայել Ջալալյան
«ՋեյՆյուզ»
Facebook-ի հիմնադիրը` տարվա մարդ Time-ի վարկածով

Չորեքշաբթի օրը Facebook սոցիալական ցանցի հիմնադիր և տնօրեն Մարկ Ցուկերբերգը «Time» ամսագրի կողմից ստացել է 2010 թվականի «Տարվա մարդ» մրցանակը: «Time»-ը «Տարվա մարդ» է համարում այն անձին, ով բացասական կամ դրական իմաստով իր գործունեությամբ ազդել է տարվա իրադարձությունների վրա: «Այս տարի նրանք անցան 500 միլիոն բաժանորդի սահմանագիծը: Facebook-ը փոփոխության է ենթարկում մեր կյանքը: Մոլորակի յուրաքանչյուր 10-րդ անձը գրանցված է ցանցում`չհաշված Չինաստանը: Այստեղ ամեն 5-րդն է օգտվում Facebook-ից», - հանդիսավոր արարողության ժամանակ ասել է «Time»-ի գլխավոր խմբագիր Ռիչարդ Շտենգելը:

«Time»-ի տվյալներով Ցուկերբերգը դեռ 19 տարեկան էր, երբ, սովորելով Հարվարդի համալսարանի երկրորդ կուրսում, 2004 թվականին բացեց ինտերնետային կայք` այն անվանելով Thefacebook.com: Այսօր նա աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերերից է և միայնակ կառավարում է մի ընկերություն, որի 2010 թվականի եկամուտը կազմում է 2մլրդ ԱՄՆ դոլար:

Աղբյուր: Time

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել