The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Վրաստան
Դեկտեմբեր 16, 2010
Հասարակական տեղեկատվության կայքի շնորհանդես

Դեկտեմբերի 16-ին Թբիլիսիում ոչ կառավարական «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» կազմակերպությունը կներկայացնի իր նոր կայքը, որն ստեղծվել է «Հասարակական տեղեկատվության բազա» ծրագրի շրջանակներում (www.opendata.ge)` ֆինանսավորված «Վրաստանի բաց հասարակություն» հիմնադրամի կողմից:

Կայքը ներկայացնում է աշխատավարձի ֆոնդեր, հավելավճարներ, բյուջեներ, ծախսեր և այլ հասարակական հետաքրքրություն ներկայացնող տվյալներ տարբեր նախարարություններից: Շնորհանդեսի ժամանակ կհայտարարվեն ամենաթափանցիկ և ամենաքիչ թափանցիկ նախարարությունները և նրանց կշնորհվի համապատասխան հավաստագիր:

Շնորհանդեսին ներկա են գտնվելու նախարարներ, պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: 

Աղբյուր: Media.Ge

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել