The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ԼՀԱ Լուրեր
Նոյեմբեր 3, 2010
Հնչեցրու խոսքդ բարեկամ. համացանցի միջոցով խուլերը կինտեգրվեն հասարակությանը
Հնչեցրու խոսքդ բարեկամ. համացանցի միջոցով խուլերը կինտեգրվեն հասարակությանը

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ նոյեմբերի 2-ից մեկնարկեց «Համացանց. հաղորդակցության հավասար հնարավորություն խուլերի համար» խորագրով չորսամյա դասընթացը: Ծրագրի նպատակն է համացանցի միջոցով նպաստել խուլերի և լսողության խնդիրներով անձանց ինտեգրմանը հասարակությանը: Դասընթնացների արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն լրագրողական և լուսանկարչական գիտելիքներ, ինչպես նաև առցանց միջոցներից օգտվելու հմտություններ:

Ըստ ծրագրի ղեկավար Սուրեն Դեհերյանի, ծրագիրը միտված է խուլերի համար հավասար պայմանների ապահովմանը հասարակության լայն շրջաններում: «Մենք ցանկանում ենք ծրագրի մասնակիցների միջոցով ստեղծել հաղորդակցության նոր և կայուն կամուրջ խուլերի և ժեստերի լեզուն չհասկացող անձանց միջև: Իսկ այսօր` շնորհիվ նոր մեդիա տեխնոլոգիաների, դրա հնարավորությունը կա: Եթե խուլը չի խոսում, դա չի նշանակում, որ ասելիք չունի: Նա կարող է գրել, լուսանկարել և իր խոսքը փոխանցել համացանցի միջոցով, ինչը հավասարազոր է խոսելուն», - ասում է Դեհերյանը:

12 մասնակիցների և դասավանդողների միջև շփումը ապահովում է ժեստերի թարգմանիչը: Առաջին դասի ընթացքում մասնակիցների «լսող աչքերի» փայլը ակնհայտ կերպով ցույց էր տալիս նրանց ոգևորությունը դասընթացի նկատմամբ:  Մասնակիցներից Անուշը իրեն արդեն պատկերացնում է իբրև լրագրող: «Ես ցանկանում եմ հարցազրույց վերցնել»,- չթաքցնելով իր ոգևորությունը` ժեստերով փոխանցում է 21-ամյա Անուշը:

Ծրագրի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ կստեղծվի կայք, որի բովանդակությունը կթարմացվի խուլերի կողմից: Այն կլինի ոչ միայն խուլերի մասին և խուլերի համար, այլև բոլորի: Դասընթացի շրջանակներում կկազմակերպվեն հատուկ հանդիպումներ հաշմանդամների խնդիրներով պատասխանատու պետպաշտոնյաների, հասարակական և բիզնես սեկտորի ներկայացուցիչների հետ: Արդյունքների մասին հոդվածներն ու լուսանկարները կտեղադրվեն վերոնշյալ կայքում:

Այս ծրագրի հեռանկարային նպատակն է` աջակցել լավագույն մասնակիցներին թղթակցելու տեղական լրատվամիջոցներին` դառնալով խուլերի համայնքի խնդիրներն ու իրադարձությունները լուսաբանող լրագրողներ:

Ծրագիրը իրականցվում է ԱՄՆ դեսպանատան և Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրին աջակցում է նաև Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը` տրամադրելով համալսարանի համակարգչային լսարանը:

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել