The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Թերմինա Ներսիսյան
Հունիս 21, 2009
Պահանջում են ավելի շատ պրակտիկա.
Թերմինա Ներսիսյան
«ՋեյՆյուզ»

Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների լրագրության ֆակուլտետներում ժուռնալիստական կրթության ճիշտ կազմակերպումն այսօր խիստ արդիական և ուշադրության արժանի խնդիր է: Փոփոխություններ են անհրաժեշտ թե բուն կրթական գործընթացի կազմակերպման, թե պրակտիկ աշխատանքների ավելի ինտենսիվ անցկացման գործում: Այս հարցում համամիտ ենԼրագրության ֆակուլտետների ուսանողները և հանրապետության փորձառու լրագրողները:

«Նախ կարևոր է, որ ուսումնական աշխատանքում գործնականին հատկացվող ժամաքանակը գերակշռի կամ գոնե հավասարվի տեսական գիտելիքին հատկացվող ժամաքանակին: Բուհերում դասագրքերի խիստ պակաս է նկատվում, եղածներն էլ չեն համընկնում մեր իրականությանը», - ասում է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ տնօրեն Աշոտ Մելիքյանը:

Մելիքյանն ունի երիտասարդ լրագրողների կրթության կազմակերպման իր պատկերացրած մոդելը: Ըստ նրա ժուռնալիստիկայի և առհասարակ կրթական մոդելը պիտի շղթայի նման լինի, որտեղ յուրաքանչյուր օղակ կապված է մյուսներից:

«Ես դեմ եմ այն տարածված կարծիքին, որ մեզ մոտ լավ ժուռնալիստիկա չկա, որովհետև մարդիկ չեն հասկանում ժուռնալիստի մասնագիտության կարևորությունը: Ամեն ինչ ժուռնալիստի պրոֆեսիոնալությունից է կախված, նույնիսկ այն, թե ինչպես նրան կընդունի հասարակությունը», - ասում է Մելիքյանը:

«Լավ լրագրողի մասին երբեք չեն ասի, թե նա պատվերով է գրում կամ խեղաթյուրում է փաստերը», - ասում է փորձագետը:

Խնդիրներից մեկն էլ մասնագիտական դասագրքերի անբավար արքանակն է: ԲՈՒՀ-երի լրագրության ֆակուլտետներում այսօր հիմնականում գերակշռում է միջազգային մասնագիտական գրականությունը` որը թեպետ չափազանց հետաքրքիր է, բայց դրանումբերված օրինակները շատ դեպքերում չեն կարող նախադեպ լինել հայկական լրագրության համար:

Քիչ չեն նաև այն ԲՈՒՀ-երը, որտեղ մինչ այժմ ուսանողները ուսուցանվում են խորհրդային իրականության պրակտիկայի մասին պատմող և արդի լրագրության հետ որևէ կապ չունեցող դասագրքերով:

Դասագրքերի առումով կարևոր դեր է ունեցելԵրևանի մամուլի ակումբը, որը հրատարակելէ հայ հեղինակների մի շարք դասագրքեր, ինչպես նաև իրականացրել արևմտյան հեղինակների մասնագիտական գրքերի և դասագրքերի հայերեն թարգմանությունը:

Արդյունքում ակտիվ ուսանողները, ովքեր չեն բավարարվում ԲՈՒՀ-ում ստացած գիտելիքներով, իրենց ուսանողական պարտավորություններին զուգահեռ փորձում են թղթակցել տեղական լրատվամիջոցներում` պատրաստ լինելով կատարել իրենց առաջին խմբագրի ցանկացած հանձնարարություն: Լրատվամիջոցներն է լանմիջապես վերցնում են երիտասարդ  կադրերին, իսկ որոշ դեպքերում էլ շատ կարճ ժամանակ անց սկսնակ լրագրողներին բարդ հանձնարարություններ տալիս:

Անուշը ԵՊՀ-ի երրորդ կուրսի ուսանող է և արդեն միքանի ամիս է աշխատում է Հայաստանի առաջատար լրատվամիջոցներից մեկում:

«Եսգոհ եմ իմ աշխատանքից: Ինձ այժմ նույնիսկ շատ կարևոր առաջադրանքներ են տալիս և, անկեղծն ասած, սկզբում վախենում էի նման կարևոր գործեր ստանձնել, բայց հիմա, ընդհակառակը, նունիսկ ինձ ավելի վստահ եմ զգում ու ոգևորվում եմ, մանավանդ, երբ պատվով եմ դուրս գալիս բարդ գործից»,- ասում է Անուշը:

Նրա նման ուսանողներ այսօր քիչ չեն, բայց կան նաև այնպիսիք, ովքեր այնքան էլ գոհ չեն երիտասարդ կադրերի նկատմամբ լրատվամիջոցների վերաբերմունքից: Երբեմն լրատվամիջոցները օգտվում են լրագրողի անփորձությունից և էժան, երբեմն նաև անվճար աշխատուժից: Աշխատելու ընթացքում էլ պարբերաբար հիշեցնում են նրանց, որ կարևորը փորձի ձեռքբերումն է:

Ստացվում է, որ այն  փորձը, որը  պիտի  ԲՈՒՀ-ն ապահովի, ապահովում են լրատվամիջոցները` տարածված տարբերակով:

Ուսանողների շրջանում կատարված փոքրիկ հարցախույզը ցույց տվեց, որ ուսանողներից շատերը ցանկանում են ավելի շատ զբաղվել գործնական աշխատանքով: «Մենք տեսական գիտելիքների ձեռքբերման վրա հսկայական ժամանակ ենք ծախսում, փոխարենը կարող էինք այդ ժամանակը գործնականին տրամադրել»,- ասում է Երևանի ԲՈՒՀ-երից մեկի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Յանա Շախրամանյանը:

«Ցանկալի կլիներ` ոչ թե դասախոսը մեր արդեն պատրաստի նյութերը ստուգեր ու ուղղումներ աներ, այլ իսկզբանե ուղղորդեր մեզ նյութ գրելիս: Մամուլի վարպետության դասին պիտի մի ամբողջ օր տրամադրվի հոդվածի պատրաստմանը. ուսանողները պիտի դուրս գան բուհական տարածքից, փնտրեն նյութ և նույն օրն այն հանձնեն դասախոսին: Հենց դա էլ կլինի գործնական աշխատանք`  ոչ թե տարին, այլ շաբաթը մեկ անգամ անցկացվող»:

Միաժամանակ պետք է ընդունել, որ լրագրողը պիտի տեսական գիտելիքներ ունենա, առանց որոնց չի կարող ճիշտ կազմակերպել իր աշխատանքը: Այլ խնդիր է, թե այսօր ԲՈՒՀ-երում դրանցից որն է գերակշռում կամ որին է ավելիշատ ուշադրություն դարձվում:

«Ես, իհարկե, շատ եմ կարևորում տեսական գիտելիքների առկայությունը: Պրակտիկ լրագրողը պիտի գոնե չնչին պատկերացում ունենա տարբեր ոլորտներից, պատմություն ու գրականություն իմանա: Մյուս կողմից այս գիտելիքները կարելի է տանը գիրք կարդալով էլ ստանալ, ԲՈՒՀ-ը ավելի շատ պիտի փորձի լավ ժուռնալիստ դաստիարակել»,- կարծում է «Խոսքիազատությանպաշտպանությանկոմիտե»- ի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը:

Թերմինա Ներսիսյանը Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող է:

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել