The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Դասընթացներ
Հոկտեմբեր 22, 2018
Փաստերի ստուգում` ընտրությունների շրջանում. դասընթաց լրագրողների համար
Վերջնաժամկետ՝ 11/04/2018
Տարածաշրջան/պետություն՝ Հայաստան
Փաստերի ստուգում` ընտրությունների շրջանում. դասընթաց լրագրողների համար

Նոյեմբերի 10-11-ին Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) համատեղ նախաձեռնությամբ Երևանում տեղի կունենա դասընթաց լրագրողների համար՝ փաստերի ստուգման թեմայով։

Դասընթացը կազմակերպվում է «Հանրային լրագրության ակումբի» ՀԿ «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրերի շրջանակներում:

Դասընթացը նպատակ ունի ներկայացնել փաստերի ստուգման կարևորությունը՝ ընտրությունների շրջանում։ Լրագրողները հնարավորություն կունենան ծանոթանալ փաստերի ստուգման հիմնական սկզբունքներին և գործիքներին, քննարկել փաստերի ստուգման  մեխանիզմների կիրառումը հայաստանյան մեդիայում։

Դասընթացը կվարեն «Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննությունների միջազգային կենտրոնի» (OCCRP) տարածաշրջանային խմբագիրներ  Ջոդի Մաքֆիլիփսը (Jody McPhillips) և  Դեյվ Բլոսը (Dave Bloss):

Դասընթացին մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական info@pjc.am էլ-փոստին մինչև ս.թ. նոյեմբերի 4-ը և լրացնել մասնակցության հայտ հետևյալ ձևաչափով:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք հետևյալ հղմամբ՝ Pjs.am

Հայտարարության աղբյուրը՝ Հանրային լրագրության ակումբ

 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել