The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Թուրքիա
September 28, 2011
Դատախազի կարծիքով Հրանտ Դինքի սպանությունը «Էրգենեկոնի» ձեռքի գործն է
Դատախազի կարծիքով Հրանտ Դինքի սպանությունը «Էրգենեկոնի» ձեռքի գործն է

Հրանտ Դինքի սպանության գործով զբաղվող դատախազը երկուշաբթի օրը հայտնել է, որ սպանության պատասխանատվությունը «Էրգենեկոն» խմբավորման վրա է:

Դատախազ Հիքմեթ Ուստան հայտնել է իր կարծիքը այն մասին, թե ովքեր են սպանության հեղինակները, և իր մեղադրանքներն է հնչեցրել Ստամբուլի դատարանում: Դատախազն ասել է, որ սպանությունը «Էրգենեկոնի» ձեռքի գործն է, և պահանջել ցմահ ազատազրկել յոթ կասկածյալներին, այդ թվում՝ հիմնական մեղադրյալներ Յասին Հայալին և Էրհան Թունչելին, սահմանադրական կարգը խախտելու փորձի համար:

Թունչելը մեղադրվում է մարդասպանին զենք տրամադրելու, իսկ Հայալը՝ Թունչելի հետ Դինքի սպանությունը համահեղինակելու մեջ: Սպանությունն իրականացրել է Օգյուն Սամաստը, ով 2007 թվականին սպանեց Հրանտ Դինքին իր գրասենյակի մոտ: Սամաստին դատապարտել են 22 տարի և 10 ամիս ազատազրկման:

Երկուշաբթի օրվա լսումներին Դինքի ընտանիքի փաստաբանները հայտնել են, որ ունեն նոր և կարևոր ապացույցներ կապված սպանության հետ, և խնդրել են դատախազին հետաձգել իր խոսքը: Սակայն դատախազը մերժել է փաստաբանների խնդրանքը:

Աղբյուր: Todays Zaman


Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել