Ադրբեջան
September 9, 2011
Ադրբեջանը հեռարձակում կկազմակերպի Լեռնային Ղարաբաղի տարածքում
Ադրբեջանը հեռարձակում կկազմակերպի Լեռնային Ղարաբաղի տարածքում

Ադրբեջանի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության համաձայն՝ ավարտվում է հեռուստաաշտարակի շինարարության աշխատանքները Տերտերի շրջանում, որի մեծ մասը վերահսկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից:

«Տելեռադիո» արտադրական միավորման գլխավոր տնօրեն Աֆլատուն Շարիֆովն ասել է, որ նոր աշտարակը շահագործման կհանձնվի 20 օրից, որի գլխավոր նպատակն է ադրբեջանական հեռուստաալիքների հեռարձակումը Լեռնային Ղարաբաղի տարածքում, ինչպես նաև հարթավայրերում (Աղդամ, Բարդա և այլն):

«Հետագայում հեռարձակումը կդառնա թվային, ինչի շնորհիվ կկանխվի հայկական հեռուստաալիքների հեռարձակումն Ադրբեջանի տարածքում», - ասել է Շարիֆովը:

Աղբյուր: News.az 

Send by email
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

By submitting this form, you accept the Mollom privacy policy.