The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Վրաստան
September 7, 2011
Վրացական ոստիկանությունը ստուգում է «Ռեզոնանսի» լրագրողի նոութբուքը
Վրացական ոստիկանությունը ստուգում է «Ռեզոնանսի» լրագրողի նոութբուքը

Ըստ Human Rights Center ՀԿ-ի տվյալների՝ Ախալգորիի անցագրային կետում վրացական ոստիկանությունը ստուգել է «Ռեզոնանս» թերթի լրագրող Մարի Օթարաշվիլիի նոութբուքը:

«Ոստիկաններից մեկը հարցրեց, թե ինչ ունեմ պայուսակումս: Ես չթաքցրի, որ այնտեղ նոութբուք է: Նրանք խնդրեցին միացնել այն և ցույց տալ այն ամենն ինչ կա դրա մեջ: Սկզբում ես հրաժարվեցի, այնուհետև համաձայնեցի: Միացրի նոութբուքը: Այնտեղ ունեմ «Գրաված տարածքների օրենք» և «Մարտավարություն» (որը վերաբերում է գրաված տարածքների մարտավարութանը) վերնագրերով ֆայլեր»:

«Այդ նյութերը հաճախ եմ օգտագործում հոդվածներ գրելիս: Ոստիկանները հատկապես հետաքրքրվեցին «Մարտավարություն» ֆայլով և ինձ ասացին բացել այն: Ես բացեցի և սկսեցի բացատրել, որ սա Վերաինտեգրման նախարարության կայքից վերցված ֆայլ է: Նրանք մեծ հետաքրքրությամբ կարդացին «Մարտավարությունը» և ասացին ինձ ցույց տալ բոլոր նկարները: Ես հրաժարվեցի, քանի որ դրանք իմ անձնական նկարներն էին և այն լուսանկերները, որոնք օգտագործում եմ հոդվածների մեջ, բայց վերջիվերջո համաձայնեցի: Նրանք գտան Օսեթիայի անջատողականների առաջնորդի տեղակալ Մերաբ Չիգոևի լուսանկարը և շատ հարցեր տվեցին այդ նկարի մասին»:

«Ես բացատրեցի, թե ով է այդ մարդը, և ասացի, որ ժամանակ առ ժամանակ օգտագործում եմ նրա լուսանկարը, քանի որ հիմնականում գրում եմ Վրաստանի և Օսեթիայի հարաբերությունների մասին: Այդ ամենից հետո նրանք ինձ զգուշացրին, որ խորհուրդ չի տրվում Ախալգորիի շրջան գնալիս նոութբուք տանել, քանի որ կարող եմ Վրաստանի շահերին վնասող տեղեկություններ տեղափոխել»:

Human Rights Center-ը համոզված է, որ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով Մարի Օթարաշվիլին կարող է լրտեսության մեղադրանքի սպառնալիքի առջև կանգնել:

Աղբյուր: Media.ge

 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել