Իրան
September 6, 2011
Իրանական ռեֆորմիստական օրաթերթը չի տպագրվի երկու ամիս
Իրանական ռեֆորմիստական օրաթերթը չի տպագրվի երկու ամիս

Իրանական իշխանությունները երկու ամսով արգելել են տպագրել Ռուզեգար (Ժամանակներ) ռեֆորմիստական օրաթերթը հակառեժիմյան «պրոպագանդա» տարածելու և «պետական գաղտնիքներ» տպագրելու համար: Այս մասին հայտարարել է Թեհրանի դատախազությունը երկուշաբթի օրը:

«Ռուզեգար օրաթերթը չի տպագրվի երկու ամիս. որոշումն ուժի մեջ է մտել նույն օրվանից», - դատախազության խոսքերն է մեջբերում ISNA լրատվական գործակալությունը:

«Թերթը մեղադրվում է ռեժիմի դեմ պրոպագանդա տարածելու և պետական գաղտնիքներ տարածելու մեջ», - ասվում է հայտարարության մեջ առանց մանրամասնությունների:

Առաջին անգամ Ռուզեգարը հայտնվեց կրպակներում 2010 թվականի փետրվարի 3-ին՝ միանալով այն մի քանի ռեֆորմիստական թերթերին, որոնք փորձում են գոյատևել իսլամական հանրապետության` մամուլի դեմ վարած քաղաքականության պայմաններում:

Աղբյուր: Google.com

 

Send by email
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

By submitting this form, you accept the Mollom privacy policy.