The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Ադրբեջան
September 5, 2011
Ազատություն ռադիոկայանի ադրբեջանցի թղթակցին դուրս են հանել Նախիջևանից
Ազատություն ռադիոկայանի ադրբեջանցի թղթակցին դուրս են հանել Նախիջևանից

Ազատություն ռադիոկայանի ադրբեջանցի թղթակցին Իրանի տարածքով դուրս են հանել Նախիջևանից: Լրագրողը հետաքննում էր Թեհրանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող մարդու սպանության դեպքը: Այս մասին հաղորդում է Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը: 

Յաֆեզ Հասանովը մեկնել էր Նախիջևան օգոստոսի 30-ին Թուրաք Զեյնալովի ընտանիքի հետ հարցազրույց անելու համար: Զեյնալովին անցյալ շաբաթ գտել էին մահացած Ազգային անվտանգության նախարարության տարածքում: Զեյնալովի ընտանիքն ասում է, որ նրան մեղադրում էին Իրանի օգտին լրտեսության մեջ:

Հասանովը պատմել է Ազատություն ռադիոկայանին, որ օգոստոսի 31-ին երեք տղամարդ ազգային անվտանգության ծառայության մեքենայով կանգնեցրել են նրան փողոցում և պարտադրել են նստել մեքենան:

«Երբ ես հարցրեցի, թե ովքեր են, նրանք ինձ ոչինչ չասացին: Նրանք ստիպեցին ինձ նստել մեքենան, վերցրին անձնագիրս և պահանջեցին անջատել բջջային հեռախոսս», - պատմում է նա:

Հասանովն ասում է, որ նրանք պահանջել են չգրել Զեյնալովի գործի մասին, քանի որ նա «դավաճան» էր:
 
Լրագրողի խոսքերով՝ նրան տարել են սահմանի մոտ և ասել են վերադառնալ Բաքու Իրանով՝ զգուշացնելով չվերադառնալ Նախիջևան, այլապես «նրա վրա էժան չի նստի»: Հասանովը Իրանում տաքսի է նստել և սեպտեմբերի 1-ին վերադաձել Բաքու:

Ազատություն ռադիոկայանը Իրանում համարվում է ապօրինի կազմակերպություն:

Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը նամակ է ուղարկել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովային՝ խնդրելով հետաքննել այս դեպքը:

Սուլեյմանովան նաև խնդրել է գլխավոր դատախազին և ազգային անվտանգության նախարարին հետաքննել Զեյնալովի մահը և հայտնել իրեն արդյունքները:

Ազատություն ռադիոկայանի նախագահ Սթիվեն Քորնը պատահածն անվանել է «վիրավորական, վտանգավոր ու հանցավոր» և ասել, որ «Ադրբեջանական կառավարությունը պարտավոր է բացատրություն տալ»:

Աղբյուր: RFE/RL

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել