The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Էլ-ուսուցում
August 26, 2011
Հեռուստալրագրություն. ինչի՞ համար է պետք «stand up»-ը
Հեռուստալրագրություն. ինչի՞ համար է պետք «stand up»-ը

Նկարահանեք Ձեզ դեպքի վայրում, և հեռուստադիտողը կտեսնի, որ Դուք իրադարձությունների կենտրոնում եք:

Հեռուստադիտողները միշտ ուզում են տեսնել լրագրողին տեղի ունեցող իրադարձությունների վայրում: Ինչպես պատմում է BBC-ի թղթակից Դևիդ Շուկմանը, լսարանին հետաքրքիր է իմանալ` ինչ է տեղի ունենում իրադարձությունների կիզակետում: Հիմնականում այդ զգացմունքները փոխանցելու լավագույն միջոցը «stand up»-ն է:

Ահա թե ինչ է խորհուրդ տալիս Դևիդը.

- Կողմնորոշվեք, թե Ձեր ռեպորտաժի որ հատվածում է ավելի նպատակահարմար տեղադրել «stand up»-ը:

- Աշխատեք միշտ նայել տեսախցիկին: Կարող եք նաև մի կողմ նայել, բայց նույնիսկ հայացքի այդ փոփոխթյունը պետք է որոշակի իմաստային նպատակ հետապնդի:

- Օգտագործեք ռադիոբարձրախոս, որպեսզի բղավելու կարիք չլինի... բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ նկարահանում եք աղմկոտ վայրերում՝ իրադարձությունների մթնոլորտը ներկայացնելու համար:

- Խոսեք պարզ նախադասություններով, խոսակցական լեզվով, այնպես, ինչպես ընկերոջ հետ:

- Մի փորձեք լիովին գրել Ձեր «stand up»-ի տեքստը: Դրա փոխարեն որոշեք, թե ինչ եք ուզում ասել սկզբում և վերջում, ինչպես նաև մի քանի հիմնական նախադասություն մտածեք:

- Եթե կադրում Ձեր շարժվելը որևէ իմաստային կարիք չի հետապնդում, ավելի լավ է կանգնեք մի տեղում:

- Ժամանակ առ ժամանակ կարելի է օգտագործել տարբեր առարկաներ: Օրինակ՝ որոշ դեպքերում Ձեր ձեռքի խնձորը կամ քարը կարող են հեշտացնել բարդ խնդրի բացատրությունը:

Աղյուր: BBC College of Journalism

Թարգմանությունը՝ JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել