The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Էլ-ուսուցում
August 24, 2011
Հեռուստալրագրություն. օգտակար խորհուրդներ նկարահանում և ռեպորտաժ պատրաստելու համար
Հեռուստալրագրություն. օգտակար խորհուրդներ նկարահանում և ռեպորտաժ պատրաստելու համար

Վիդեոնկարահանումը բավականին աշխատատար գործընթաց է: Այդ պատճառով նկարահանմանը պետք է պատրաստվել նախօրոք:

Նկարահանումից առաջ միշտ ստուգեք սարքավորումները:

Հատուկ ուշադրություն դարձրեք եռոտանու հարթակի, ռադիոբարձրախոսների (համոզվեք, որ ունեք թե՛ հաղոդիչ, թե՛ ընդունիչ), մարտկոցների, լուսավորող սարքերի վրա:

Որոշեք, թե ինչ անկյան տակ եք խոսելու Ձեր պատմության մասին, և մտածեք, թե ինչ ճանապարհով կարելի է հասնել արդյունքի: Բոլոր հնարավոր հեռախոսազանգերն արեք գրասենյակից դուրս գալուց առաջ և փորձեք քննարկել բոլոր մանրուքները հարցազրույցի մասնակցի հետ:

Ժամանակը միշտ չի հերիքում: Դրա համար ինչքան շատ աշխատեք հիմա, այնքան քիչ գործ ստիպված կլինեք անել հետո: 

Եվ նախօրոք ճշտեք եղանակի տեսությունը. գուցե անձրևանո՞ց պետք գա:

Երբ սկսեք նկարահանումը, ստուգեք լուսավորության պայմանները, կարգավորեք սպիտակի բալանսը և որոշեք, թե ինչպես եք նկարահանելու սյուժեն: Կարող եք օգտագործել՝

 - ընդհանուր պլան, որպեսզի ցուցադրեք գործողության վայրը,

 - խոշոր պլան,

 - տարբեր անկյուններից նկարահանում, որպեսզի մոնտաժի ժամանակ ավելի շատ հնարավորություններ ունենաք:

Գործին մոտեցեք ստեղծագործաբար: Մտածեք՝ ինչպես կարելի է բացել պատմությունը կադրում կամ մոնտաժի արդյունքում, ինչպես առավել արդյունավետ փոխանցել իմաստը պատկերի կամ ձայնի միջոցով:

Բեմական կադրեր մի նկարահանեք: Հասարակ մարդիկ դերասաններ չեն, և լավ խաղալ նրանց մոտ սովորաբար չի ստացվում: Ամեն դեպքում աշխատեք, որպեսզի կադրերը հնարավորինս բնական լինեն:

Նկարահանումն ավարտելուց առաջ մի քանի լրացուցիչ կադր նկարահանեք: Համոզվեք, որ նկարահանված տեսանյութը ժապավենի վրա է, ոչինչ չի ջնջվել, և որ Դուք ռեպորտաժի համար բավականաչափ նյութ ունեք:

Բացի այդ մի տարվեք նկարահանման տեխնիկական կողմով: Առաջին հերթին մտածեք որպես լրագրող. լսեք, թե ինչ են խոսում նկարահանման հրապարակում, նկատեք հաջողված կադրեր, հիշեք կարևոր մեջբերումներ:

Մոնտաժն սկսելուց առաջ մեկ անգամ ևս մտածեք ռեպորտաժի կառուցվածքի մասին: Ո՞րն է լինելու առաջին կադրը: Ո՞ր հարցազրույցները և «սինխրոնները» Ձեզ պետք կգան: Ինչպե՞ս եք ուզում ավարտել ռեպորտաժը:

Միշտ հարցրեք ինքներդ Ձեզ. ինչպե՞ս կառուցել ռեպորտաժը, որպեսզի նկարահնված նյութն օգտագործվի 100%-ով:

Աղբյուր: BBC College of Journalism

Թարգմանությունը՝ JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել