The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Ադրբեջան
August 24, 2011
Ադրբեջանցի լրագրողի նկատմամբ հարուցված քրեական գործը հասնում է դատարան
Ադրբեջանցի լրագրողի նկատմամբ հարուցված քրեական գործը հասնում է դատարան

Նախիջևանի Շարուրի շրջանի դատախազությունն ավարտել է Հակիմելդոստու Մեհդիևի գործով հետաքննությունը, համաձայն որի նա մեղադրվում է էլեկտրաէներգիա գողանալու մեջ (հոդ. 189-1.1): Մեհդիևը Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի տարածաշրջանային թղթակիցն է: Երկուշաբթի օրը նրան ներկայացրել են մեղադրական ակտ: «Դատախազ Քամիլ Շակուրովը պահանջել է, որ ես փոխհատուցեմ 1050.18 մանաթ (US$265), որպեսզի քրեական գործը կարճվի: Սակայն ես մերժեցի, որովհետև էլեկտրականություն չեմ գողացել», - ասել է Մեհդիևը «Թուրան» գործակալությանը: Մեղադրական ակտի օրինակ ոչ իրեն, ոչ էլ նրա փաստաբանին չի հանձնվել:

«Բոլոր վկայությունները գրված են միևնույն ձևով, ասես պատճեներ լինեն: Ավելին, վկաները տեղական իշխանությունների գլուխներ են՝ քաղաքապետը, գործադիր մարմնի ներկայացուցիչը, էներգոցանցի վաճառքի բաժնի պետը, շրջանի գործադիր մարմնի պետի տեղակալը, նույնիսկ տեղի ախունդը՝ մոլլան (հոգևորական)», - ասել է Մեհդիևը:

Հուլիսի 15-ին տեղական իշխանությունները դադարեցրել էին Մեհդիևի տան էլեկտրաէներգիայի մատակարարումը Շարուրի շրջանի Ջալիլքենդ գյուղում: Պատճառը դրա ապօրինի օգտագործումն էր: Սակայն ամբողջ օգտագործված էլեկտրականության համար վճարված է եղել, և Մեհդիևն ապացուցել է դա: Բայց նրա ընտանիքը 24 օր ապրել է առանց էլեկտրական հոսանքի: «Հիմա լույսերը տվել են, բայց լարումը շատ ցածր է և նույնիսկ չի բավականացնում ջրհորի պոմպն աշխատեցնելու համար», - ասում է Մեհդիևը:

Ճնշումը Մեհդիևի վրա սկսվեց այն բանից հետո, երբ նա հուլիսի սկզբին  գերմանական «Frankfurter Allgemeine Zeitung» թերթի սյունակագիր Միխաել Լյուդվիգին ուղեկցեց Նախիջևան: Տեղական իշխանություններն ամեն կերպ փորձում էին ձախողել այդ այցելությունը: 

Աղբյուր: Contact.az

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել