Էլ-ուսուցում
August 22, 2011
10 արտահայտություն, որոնցից հետո հասկանում ես, որ FB-ն քեզ «տարել ա»
10 արտահայտություն, որոնցից հետո հասկանում ես, որ FB-ն քեզ «տարել ա»

Եթե երբևէ ասել ես «Ես կարող եմ Ֆեյսբուք չմտնել» կամ «Ջա՛ն, 2000 ընկեր ունեմ», ապա հավանաբար արժե կարդալ այս տողերը, որպեսզի հասկանաս սոցիալական ցանցերի արքայից կախվածություն ունես, թե ոչ: Socialtimes.com կայքի փորձագետները հետազոտություն են կատարել և պարզել այն 10 մոլագար արտահայտությունները, որոնցից հետո պարզ է դառնում Ֆեյսբուքից կախվածությունը:

1. «Ես Ֆեյսբուքից կախվածություն չունեմ»

Եթե այսպես ես պատասխանում որևէ մեկին, ով համոզում է քեզ, որ դու կախվածության մեջ ես, ապա ամենայն հավանականությամբ դու իրոք կախվածության մեջ ես: Մի պահ մտածիր՝ ինչքան ժամանակ ես ծախսում Ֆեյբուքում և ինչպես ես այն օգտագործում:

2. «Վա՛խ, էս նկարը վաղը գնաց Ֆեյսբուք»

Քանի՞ անգամ ես լսել կամ արել այս արտահայտությունը party-ների ժամանակ: Որևէ մեկը քեզ լուսանկարում է ծիծաղելի իրավիճակում կամ շատ գրավիչ տեսքով, իսկ վերջում, նկարները դիտելիս, առանց մտածելու բացականչում ես այս նախադասությունը: Բայց մի պահ զարմանում ես. «Մի՞թե ամբողջ օրը Ֆեյսբուքի մասին եմ մտածում»... Պատասխանն է. «ԱՅՈ»:

3. «Հիմա չեմ կարող դուրս գալ: Տեսնեմ, ով ա ինձ tag արել երեկվա նկարներում»:

Շաբաթ առավոտ է: Դու արթնացել ես և գլխացավ ունես երեկվա party-ից հետո, բայց նստել ես համակարգչի առջև և 5 րոպեն մեկ ստուգում ես, որպեսզի համոզվես, որ ոչ ոք քեզ չի նշել այդ սարսափելի լուսանկարներում: Դու Ֆեյսբուքից կախվածություն ունես: Գնա մի բաժակ սուրճ խմիր:

4. «Որ խորանում ես, Ֆեյսբուքը մարդկության համար շատ կարևոր ա»

Շատերն են պաշտպանում Ֆեյսբուքը, սակայն ոմանք ուժ ու եռանդ չեն խնայում դա անելու համար: Փորձում են համոզել, որ Ֆեյսբուքը կենսական նշանակություն ունի մարդկության գոյատևման համար: Եթե դրանցից մեկը դու ես`թեթև տար: Դու պարզապես կախվածություն ունես Ֆեյսբուքից:

5. «Ջա՛ն, 2000 ֆռենդ ունեմ»

Մեկնաբանություններն ավելորդ են: Վտանգավոր խաղի մեջ ես, որն իսկական ընկերության հետ կապ չունի: Հիշի՛ր դա:

----------------------------------------------------------------------------------------------------------------

Մասնակցեք մեր հարցմանը

Պահպանո՞ւմ եք անձնական տվյալների գաղտնիությունը սոցիալական կայքերից օգտվելիս

----------------------------------------------------------------------------------------------------------------

6. «Աննան հենց նոր լայք տվեց Արմանի քոմենթը Ժաննայի պատի վրա»

Եթե այդքան ոգևորվել ես այն փաստով, որ ինչ-որ մեկը հավանել է ընկերոջ մեկնաբանությունը մեկ այլ մարդու պատին, ապա հավանաբար Ֆեյսբուքից կախվածություն ունես: Իհարկե, կան մադրիկ, ովքեր արձագանքում են որոշակի մեկնաբանություններին: Բայց եթե նման բաներից բավականություն ես ստանում, ապա Ֆեյսբուքը քեզ «տարել ա»:

7. «Ես ուզում էի FrontierVille-ի 50 միավոր գնել, բայց հետո մտածեցի, որ 2000-ն ավելի լավ ա»

Ֆեյսբուքի խաղերի նկատմամբ կախվածությունը սկզբում չի զգացվում, բայց գնալով աճում է անհավանական արագությամբ: Եվ եթե գնում ես 2000 ոսկե դրամ, հաստատ կախվածություն ունես:

8. «Ջնջվում եմ Ֆեյսբուքից» կամ «Ես ատում եմ Ֆեյսբուքը»

... հետո հասկանում ես, որ չես կարող, որովհետև կախվածության մեջ ես, կամ ...հասկանում ես, որ այդպես չէ, որովհետև սիրում ես Ֆեյսբուքը:

9. «Ի՞նչ e-mail, Ֆեյսբուքով ուղարկի»

Ամբողջ աշխարհում երիտասարդները դադարում են օգտվել էլեկտրոնային փոստերից՝ անցնելով Ֆեյսբուքի հաղորդագրություններին: Այն վայրկյանից, երբ դու էլ այդպես վարվես, կընկնես կախվածության մեջ:

10. «Էէէէ՛... ինչի՞ խմբակային չաթ չկա էս Ֆեյսբուքում»

Եթե տխրում ես այս առիթով և այնքան ես նվիրված Ֆեյսբուքին, որ չես էլ մտածում հաղորդակցման այլ միջոցների մասին (օրինակ՝ գնալ և տեսնել ընկերներիդ), դու կախվածության մեջ ես:

Աղբյուր: Socialtimes.com

Թարգմանությունը` JNews.am

Send by email
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Refresh Type the characters you see in this picture.
Type the characters you see in the picture; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.  Switch to audio verification.