The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Էլ-ուսուցում
August 18, 2011
7 ամենահիմար սխալները, որ մենք անում ենք Facebook-ում
7 ամենահիմար սխալները, որ մենք անում ենք Facebook-ում

1. Ծննդյան ամիս-ամսաթիվը լիովին նշելը

Ինչո՞ւ պետք է որևէ մեկը իր ծննդյան օրը, ամիսը և ամսաթիվը նշի սոցիալական ցանցում, եթե նա 25 տարեկան կամ ավելի ցածր չէ:

Համաձայն ֆինանսական փորձագետների՝ ծննդյան տվյալների հրապարակումը հենց այն է, ինչին սպասում են փորձառու գողերը, երբ պլանավորում են իրենց հերթական «գործը»:

Իսկ եթե ակնկալում եք անթիվ ծննդյան շնորհավորանքներ, պարզապես կարող եք նշել ծննդյան օրն ու ամիսը՝ բաց թողնելով տարին:

2. Հայտնել, որ բացակայում եք

Նույն հաջողությամբ կարող եք լայն բացել Ձեր դուռը և վրան գրել «Գնացել եմ ձկնորսության»:

Գողերը լինում են տարբեր տեսակի, գույնի, սեռի, ինչպես նաև կարող են հայտնվել Ձեր ֆեյսբուքյան «ընկերոջ» տեսքով:

Այնպես որ՝ հայտնեք Ձեր հիասքանչ արձակուրդի մասին այն ժամանակ, երբ արդեն վերադարձել եք տուն:

3. Պարզ գաղտնաբառի օգտագործում

Ինչո՞ւ օգտագործել այնպիսի պարզ գաղտնաբառ, որը ցանկացած մարդ կարող է գուշակել:

Գաղտնաբառ կազմելիս խուսափեք պարզ բառերից, օգտագործեք մեծատառեր և փոքրատառեր, սիմվոլներ և թվանշաններ:

-----------------------------------------------------------------------------------------

Մասնակցեք մեր հարցմանը

Պահպանո՞ւմ եք անձնական տվյալների գաղտնիությունը սոցիալական կայքերից օգտվելիս

-----------------------------------------------------------------------------------------

4. Անձնական գաղտնիությունն անտեսելը

Անձնական գաղտնիությունն այնքան է անտեսված, որ մարդիկ նունիսկ չեն փորձում խաղալ դրա ղեկավարման կոճակներով:

Facebook-ը Ձեզ հնարավորություն է տվել որոշ անձանցից գաղտնի պահել այն տեղեկատվությունը, որը չեք ցանկանում որպեսզի նրանք իմանան:

Դուք կարող եք օգտվել այդ հնարավորությունից և արգելափակել որոշ մարդկանց Ձեր լուսանկարները, անձնական տվյալները և նույնիսկ Ձեր գրառումները տեսնելուց:

5. Առանց մտածելու գրառումներ կատարելը

Օրինապահ մարմինները, Ձեր գործատուները և նույնիսկ ապահովագրական տեսուչները «քրքրում» են Facebook-ի էջերը՝ Ձեզ վրա «կեղտ բռնելու» նպատակով:

Այնպես որ՝ մի կատարեք այնպիսի գրառումներ, որոնց հետևանքով կհայտնվեք բանտում, կհեռացվեք աշխատանքից կամ Ձեր ապահովագրական գործակալը կխզի կյանքի ապահովագրության պայմանագիրը:

Ըստ 2009 թվականին կատարված հետազոտության՝ ընկերությունների 8%-ը հեռացնում են իրենց աշխատակիցներին սոցիալական մեդիայից «սխալ օգտվելու» համար:

6. Անձնական հաղորագրություններից սխալ օգտվելը

Ինչո՞ւ են մարդիկ ծննդյան տոնակատարության հրավիրում որևէ մեկին՝ պատի վրա գրառում կատարելով:

Օգտվեք անձնական հաղորդագրությունների ծառայությունից նման զրույցներ վարելու համար, որոնք նախատեսված չեն այլ մարդկանց համար:

7. Մինչև 13 տարեկան երեխաների անուններ նշելը

Մի՞թե այդքան անհրաժեշտ է նշել Ձեր երեխաների անունները ցանցում 12 մոտիկ ընկերների և 443 «ես նրանց անձամբ չեմ ճանաչում, բայց Facebook-ում ընկերներ ենք» մարդկանց շրջանում:

Ցավոք, ցանցում շատ են այնպիսի մարդիկ, ովքեր ընդունակ են երեխաներ առևանգել: 

Մի՞թե Դուք ուզում եք, որ նրանք իմանան Ձեր երեխաների անունները և թե որ դպրոցն են հաճախում նրանք:

Որքա՞ն հաճախ եք հանդիպում այսպիսի սխալների Facebook-ում:

Աղբյուր: Allfacebook.com

Թարգմանությունը՝  JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել