The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մշակույթ
July 21, 2011
Տուրիզմ. Հայաստան ժամանած զբոսաշրջիկները ցնցված են և զարմացած
Էմմա Հովհաննիսյան
Ուսանողի հայացք
Տուրիզմ. Հայաստան ժամանած զբոսաշրջիկները ցնցված են և զարմացած

Գերմանացի զբոսաշրջիկ Մաթեուս Գեհրիգի խոսքով Հայաստանում գոյություն ունեն լուրջ պատմամշակութային արժեքներ, որոնք կարող են մեծ ճանաչում բերել Հայաստանին. «Այցելել եմ ձեր հնագույն վանքերն ու եկեղեցիները, բնությունն ուղղակի ապշեցուցիչ է: Պարզապես ցնցված եմ և միաժամանակ զարմացած: Միայն կարիք ունեք աշխարհին ճիշտ ներկայանալու»,- կարծում է գերմանացի զբոսաշրջիկը:

Նրա խոսքով Հայաստանում զբոսաշրջությունը այդքան էլ ամուր հիմքեր չունի ծառայությունների մատուցման և դրանց դիմաց նախատեսված վճարների առումով, և որպեսզի դա կարգավորվի, ըստ նրա, գերխնդիր պետք է հանդիսանա սպասարկման որակի մակարդակի բարձրացումը և չհիմնավորված գների կարգավորումը: 

Վերջերս Հայաստանում էր ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) գլխավոր քարտուղար Թալեբ Ռաֆային, ով նշել էր, որ Հայաստանը մեծ պոտենցիալ ունի դառնալու համաշխարհային զբոսաշրջության կենտրոն:

«Հայաստանը տուրիզմի ոլորտում հսկայական նախադրյալներ ունի և հավակնում է դառնալու զբոսաշրջության ամենահայտնի կենտրոններից»,- նշում է Ռաֆային` հավելելով, որ սա ոչ միայն պետք է լինի կառավարության, այլև մասնավոր ուժերի առաջնահերթ խնդիրը: Այցի ընթացքում գլխավոր քարտուղարը հանդիպել է ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարը ստորագրեցին «Հարավկովկասյան զբոսաշրջության զարգացման նախաձեռնության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Սույն ռազմավարական համագործակցության ծրագրով նախատեսվում է իրականացնել կոնկրետ ծրագրեր կոնկրետ ուղղություններով: Այս հուշագրի գլխավոր նպատակը հարավկովկասյան զբոսաշրջության քաղաքականության և կառավարման համագործակցության շրջանակի ձևավորումն է:

«ԶՀԿ-ն (WTO) այսուհետ հանդիսանում է Հայաստանի դեսպանն աշխարհում, և մեր գլխավոր նպատակներից է ներկայացնել Հայաստանի պատմամշակութային արժեքներն ու համաշխարհային հանրությանը տեղեկացնել դրանց մասին»,-ասել է Ռաֆային:

Վ. Բրյուսովի անվ. Երևանի լեզվաբանական համալսարանի «Միջազգային տուրիզմ» գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Մարինե Հայրապետյանը նշում է, որ ստորագրված հուշագիրը Հայաստանին մեծ հնարավորություններ է տալիս նոր զարկ տալ տուրիզմի ոլորտին:

«Մնում է միայն, որ կողմերը հուշագրում նախատեսված ծրագրերի իրագործմանը հետամուտ լինեն»,- կարծում է Հայրապետյանը և ավելացնում, որ պետությունը փոխարեն միջոցները  մշակութային արժեքների պահպանմանը տրամադրելուն դրանք ուղղում է բարձրակարգ հյուրանոցների, ճանապարհաշինության վրա:

Օրինակ, գերմանացի զբոսաշրջիկ Մաթեուս Գեհրիգը Հայաստանում անցկացրած իր վերջին գիշերը քնել է երևանյան հոթելներից մեկի հատակին` այստեղ ազատ մահճակալ չլինելու պատճառով: Հայաստանի տարբեր վայրերում երկար շրջագայելուց հետո, Մաթեուսը խոստովանում է, որ դեմ չէր լինի երևանյան իր վերջին գիշերը անցկացնել հյուրանոցի փափուկ անկողնում, եթե հյուրանոցների համարները փոքր-ինչ մատչելի լինեին:

«Բայց ես բավարարված եմ հեռանում Հայաստանից»,- խոստովանում է Մաթեուսը:

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել