The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Էլ-ուսուցում
July 21, 2011
Որքան կարճ, այնքան լավ. բջջային նորություններ
Որքան կարճ, այնքան լավ. բջջային նորություններ

Բջջային հեռախոսների համար նախատեսված նորությունները շուկայի ամենաարագ զարգացող ճյուղերից է: Սակայն բջջային պլատֆորմների համար գրելը հատուկ հմտություններ է պահանջում: 

Շարժական սարքերի առավելություններից են փոքր չափսը և տեղեկատվության ստացման արագությունը: Բայց շարժական պլատֆորմների բոլոր առավելությունները լիարժեք օգտագործելու համար պետք է հիշել դրանց հետ կապված սահմանափակումների մասին: Դրանցից մեկը էկրանի չափսն է:

Գրեք կարճ: Մտածեք ամեն բառի վրա: Մանրակրկիտ ուսումնասիրեք այս կամ այն պատմությունը, դրա մասին գրելուց առաջ: Դա կօգնի գտնել ճիշտ խոսքեր և ընտրել այդ պատմության լակոնիկ ձևակերպման առավել հեշտ տարբերակը: Շարժական պլատֆորմների համար նախատեսված հոդվածները պետք է լինեն կարճ: Շատ կարճ:

Ձգտեք պարզության: Բաժանորդներից շատերը նորությունները ստանում են բջջային հեռախոսի փոքր էկրանին: Գրեք պարզ լեզվով, որպեսզի տեքստը հեշտ կարդացվի և հասկացվի: Դա կարևոր է նաև այն պատճառով, որ Դուք դիմում եք համաշխարհային լսարանին: Ձեր տեղեկատվությունն ընթերցողը կարող է գտնվել ցանկացած վայրում, և նրանք պետք է արագ հասկանան այն, ինչ Դուք գրել եք: 

Էկրանի չափսը կարևոր է: Եթե հոդված եք գրում կայքի համար, այն կարող է լինել 20 պարբերություն և ավելի: Բայց այն հասանելի չէ բջջային հեռախոսի փոքր էկրանին կարդալու համար: Այդ պատճառով սահմանափակվեք մոտավորապես 100 բառով, այսինքն՝ 4-5 պարբերությամբ: Մի օգտագործեք չափից շատ ածականներ: Գործածեք հապավումներ: Այս միջոցները կօգնեն Ձեզ կրճատել տեքստը:

Վերնագրերը նույնպես պետք է լինեն պարզ, բայց միաժամանակ՝ վառ: Վառ վերնագրի շնորհիվ Դուք կհրավիրեք ընթերցողի ուշադրությունը: Վերնագրի իդեալական չափսը մոտ 40 նիշն է: Եթե այն ավելի երկար լինի, բջջային հեռախոսի էկրանին կբաժանվի երկու տողի, ինչը չափազանց անցանկալի է: Միաժամանակ պետք է հաշվի առնել այն լեզվի առանձնահատկությունները, որով գրում եք:

Ձեր տեքստերը նաև կարող են օգտագործվել SMS-ծանուցումներում (text alerts). բջջայինի էկրանին հայտնվում են վերնագիրը և հոդվածի ռեզյումեն: Այստեղ էլ է անհրաժեշտ պահպանել պարզությունը և գրել կարճ: 

Մեջբերումները շատ կարևոր են: Բայց պետք է հիշել, որ բջջային հեռախոսի համար կարևոր է օգտագործել միայն կարճ մեջբերումներ: Խուսափեք երկար մեջբերումներից: Օգտագործեք կարճ մեջբերումներ, և միայն այնտեղ, որտեղ խիստ անհրաժեշտ է և արդյունավետ:

Մանրակրկիտ ընտրեք բառերը: Կարևոր է չխեղաթյուրել պատմության իմաստը: Երբեք չգիտեք, թե ով և որտեղ է կարդում Ձեր տեքստը: Աշխատեք, որ Ձեր նյութը լինի ունիվերսալ, պարզ և հասկանալի աշխարհի ցանկցած վայրում կարդացող մարդու համար: Խուսափեք այն բառերից, որոնք, հնարավոր է` սխալ հասկացվեն:

Ստուգել, ստուգել և կրկին ստուգել: Շատ հեշտ է սխալ թույլ տալ: Այդ իսկ պատճառով Դուք պետք է ստուգեք Ձեր տեքստը, այնուհետև ստուգեք այն երկրորդ անգամ: Եթե հրապարակված տեքստում սխալ լինի, այն կտեսնի ամբողջ աշխարհը:

Աղբյուր: BBC

Թարգմանությունը՝ JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել