The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մարդ
July 16, 2011
100 գունավոր փուչիկ ընտանեկան բռնության դեմ
Անի Գաբրիելյան
Ուսանողի հայացք
100 գունավոր փուչիկ ընտանեկան բռնության դեմ

Ընտանեկան բռնությունը միտումնավոր արարքների մի ամբողջ շղթա է, որով ընտանիքի մի անդամը մյուսի հանդեպ վերահսկողություն հաստատելու նպատակով հարկադրում է նրան կատարել իր ցանկությունները և թելադրում իր կամքը:

Այսպես է բնութագրում ընտանեկան բռնությունը Հայաստանում գործող Կանանց իրավունքների կենտրոնը:

Հուլիսի 14-ին Երևանի Կարապի լճի հարևանությամբ Կանանց իրավունքների կենտրոնը կազմակերպեց հերթական ակցիան`«Ոչ ընտանեկան բռնությանը» խորագրով: Այս անգամ օդ բարձրացան 100 գունավոր փուչիկներ, որոնց միջոցով մասնակիցները և պարազպես անցորդները հնարավորություն ստացան «ոչ» ասել ընտանեկան բռնությանը` գրելով դա փուչիկի վրա:

Ըստ կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Մարինե Մարտիրոսյանի` եթե կանայք ընտանիքի ներսում ենթարկվում են որևէ բռնության` տնտեսական, ֆիզիկական, հոգեբանական, կամ նույնիսկ սեռական, ապա կա կազմակերպություն, որը կարող է աջակցել իրենց:

«Ակցիայի նպատակն է կանխարգելել ընտանեկան բռնությունը Հայաստանում: Որպեսզի մարդիկ իրազեկվեն, որ ոչ միայն ամբողջ աշխարհում, այլև Հայաստանում էլ կա ընտանեկան բռնություն կանանց նկատմամբ: Շատ հայ կանայք, ովքեր ենթարկվում են բռնության, պետք է պաշտպանված լինեն: Շատերն էլ իրազեկված չլինելով չեն կարողանում բռնությունը կանխարգելել ընտանիքում»,- ասում է Մարտիրոսյանը:

Այսպիսի ակցիաներ Կանանց կենտրոնը բազմիցս է կազմակերպել: Այս անգամ փուչիկներն ընտրվել են` ավելի շատ ուշադրություն գրավելու համար:

Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Դիանա Սարգսյանը նշում է, որ շատ կանայք իրենց դիմում են ակցիայից հետո` խորհրդատվություն ստանալու համար, նույնիսկ ամուսինները միաժամանակ են դիմում` խնդրելով հոգեբանական աշխատանքներ տանել իրենց հետ:

Քարոզչության, խորհրդատվության, հետազոտությունների միջոցով կանանաց կենտրոնը պայքարում է բռնության ցանկացած երևույթի դեմ: Սակայն այդ պայքարի համար անհրաժեշտ է համագործակցել:

Կանանց իրավունքների կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանը ցավով է նշում, որ բազմաթիվ ընտանիքներում կարծիք կա, թե ընտանիք է, ամեն ինչ էլ կարող է լինել.

«Ընտանեկան բռնությունը ներընտանեկան հարց չէ: Սա հասարակության և պետության հոգածության հարց է: Ուզում ենք այս խնդիրը հանել ներսից դուրս»,- ասում է Վարդանյանը:

Կանանց իրավունքների կենտրոնի կողմից նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ կկրեն:

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել