The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Էլ-ուսուցում
July 15, 2011
Ի՞նչ լուսանկար տեղադրել վեբ-կայքում
Ի՞նչ լուսանկար տեղադրել վեբ-կայքում

Լուսանկարը կարող է փոխարինել հազարավոր բառերի, եթե այն ճիշտ է ընտրված: Վեբ-կայքում նկար տեղադրելուց առաջ պետք է հստակ իմանալ, թե ինչ ենթատեքստում է օգտագործվում տվյալ պատկերը: Օրինակ՝ եթե հոդվածն այնքան էլ լուրջ չէ, Դուք սահմանափակ չեք լուսանկարների ընտրության մեջ:

Նաև կարևոր է իմանալ, թե որտեղ է տեղադրվելու լուսանկարը. գլխավոր էջո՞ւմ, թե՞ հոդվածի մեջ: Եթե նկարը լինելու է գլխավոր էջում, ապա այն չպետք է պարունակի որևէ ավելորդ տարր. յուրաքանչյուր պիքսել պետք է օգտագործվի 100%-ով: Ձեր խնդիրն է գտնել այնպիսի լուսանկար, որը տեսնելով՝ ընթերցողը անմիջապես կցանկանա կարդալ հոդվածը: Եթե նկարը տեղադրվում է հոդվածի մեջ, համոզվեք, որ այն համապատասխանում է հոդվածի բովանդակությանը:

Կարևոր է նաև ստուգել լուսանկարի իսկությունը, որպեսզի հետագայում իրավաբանական խնդիրներ չառաջանան: Կան մեդիա ընկերություններ, որոնք ունեն իրենց լուսանկարիչները կամ ստանում են լուսանկարներ այլ գործակալություններից, որոնց հետ պայմանագիր ունեն: Սակայն եթե լուսանկար եք ստանում ընթերցողներից, պարտադիր պետք է ստուգել այն: Ոմանք լուսնկարներ են ուղարկում՝ իրենց անձնական շահերից ելնելով: Ուշադրություն դարձրեք, թե որտեղ է արված լուսանկարը: Օրինակ՝ եթե Ձեզ լուսանկարներ են ուղարկել որևէ մեծ միջոցառումից, մտածեք` հնարավո՞ր էր արդյոք միայնակ անել այդքան լուսանկար, թե՞ դրանք վերցված են մեկ այլ կայքից: 

Նաև կարևոր է պահպանել հեղինակային իրավունքները և էթիկայի կանոնները: 

Լուսանկարի տակ կարևոր է գրել բացատրություններ: Հայտնեք ընթերցողին՝ ով կամ ինչ է պատկերված տվյալ լուսանկարում: Սակայն պարզապես նկարագրել պատկերվածը բավական չէ: Փորձեք միացնել Ձեր երևակայությունը և գրառումը դարձրեք հնարավորինս յուրահատուկ:

Աղբյուր: BBC - College of Journalism

Թարգմանությունը՝ JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել