The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Թուրքիա
July 5, 2011
Թուրքիա. Դատախազի պահանջը բարկացնում է լրագրողական կազմակերպություններին
Թուրքիա. Դատախազի պահանջը բարկացնում է լրագրողական կազմակերպություններին

Թուրքական մեդիա ընկերությունները քննադատում են դատախազի պահանջն, ըստ որի թերթերը պետք է հանձնեն մայիսի 31-ին Հոփա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների` իրենց բոլոր լուսանկարենրը կամ կանգնեն դատարանի առջև:

«Կառավարությանը տեղեկատվություն տրամադրելը լրագրողի գործը չէ», - ասում են Թուրքիայի լրագրողների ասոցիացիան և Առաջադեմ լրագրողների ասոցիացիան: 

Մայիսի 31-ին սևծովյան Հոփա շրջանում տեղացիները բողոքի ցույց էին կազմակերպել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի դեմ: Սակայն ոստիկանության կիրառած արցունքաբեր գազի հետևանքով 54-ամյա ցուցարար Մեթին Լոկումչուն սրտի կաթված է ստացել և մահացել: Նրա մահը զայրացրել է ցույցի մասնակիցներին, որոնք սկսել են քարկոծել Էրդողանի կողմնակիցներին:

Հինգշաբթի օրը Հոփայի դատախազությունը հաղորդագրություն է ուղարկել մամուլին՝ տալով լրագրողներին 10 օր, որպեսզի նրանք հանձնեն այդ իրադարձություններից առաջ, ընթացքում կամ հետո արված բոլոր լուսանկարները: Զգուշացվել է նաև, որ ցանկացած լրագրող, որը կհրաժարվի հանձնել իր լուսանկարները, կենթարկվի քրեական պատասխանատվության համաձայն Թուրքիայի ՔՕ 257-րդ հոդվածի՝ «պարտականությունները չկատարելու համար»:

Այս պահանջը զայրացրել է լրագրողական միություններին և քննադատվել մտավորականության կողմից:

«Լրագրողները անվտանգության աշխատակիցներ չեն, որպեսզի տեղեկություն տան իշխանություններին տեղի ունեցած իրադարձությունների մասին», - ասում է Առաջադեմ լրագրողների ասոցիացիան:

«Այս պահանջը հերթական անգամ ցույց է տալիս Էրդողանի և նրա կառավարության ատելությունը մամուլի նկատմամբ», - Daily News-ին ասել է ասոցիացիայի անդամ Ահմեթ Աբակայը:

Source: Hurriyet Daily News.com

 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել