The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Էլ-ուսուցում
Հունիս 27, 2011
Օրիգինալ լրագրություն. ինչպես պատրաստել ինքնատիպ նյութեր
Օրիգինալ լրագրություն. ինչպես պատրաստել ինքնատիպ նյութեր

Ցանկացած լրագրող ձգտում է պատրաստել իր նյութն այնպես, որ այն հնչի ինքնատիպ և նորովի: Ինքնատիպությունը գալիս է փորձի հետ: Սակայն ինչպես շատերն են ենթադրում, ինքնատիպ նյութ ստեղծելն ավելի ու ավելի բարդ գործ է դառնում: 

Այսօր լրագրողների կատարած աշխատանքի ծավալն ավելի մեծ է, քան մի քանի տարի առաջ: Զարմանալի չէ, որ այդ ահռելի աշխատանքի ծավալի պատճառով այնպիտի տպավորություն է ստեղծվում, որ ավելի շատ ժամանակ է ծախսվում նյութի մշակման, այլ ոչ դրա փնտրման վրա: Բացի այդ տեղեկատվության (և ապատեղեկատվության) մեծ քանակությունը, որը կարելի է գտնել համացանցում, շատ հաճախ պարզապես փակուղի է բերում:

Ինքնատիպությունը ժամանակ, մեծ ջանք և մշտական պրակտիկա է պահանջում: Պատրաստ եղեք, որ ստիպված եք լինելու նորովի մտածել և, հնարավոր է, հրաժարվել մի շարք սովորություններից: Ընտրությունը Ձերն է:

BBC-ի բազմաթիվ թղթակիցներ, պրոդյուսերներ և խմբագիրներ ասում են նույն բանը. լրագրողի համար ամենակարևորը հետաքրքրասիրությունն է: Եթե բավականաչափ հետաքրքրասեր չեք, լավ լրագրող չեք դառնա:

Նրանցից մեկն, օրինակ, աշխատել է մի խմբագրի հետ, որը «կարող էր 500 մետր տարածության վրա ավելի շատ հետաքրքիր նյութ գտնել, քան որևէ այլ լրագրող: Կարելի է հայտնել փողոցի աղբի, կանգառների, խցանումների, նոր մեքենաների քանակի, մարդկանց, որոնք ծխում են սրճարաններում, որովհետև նրանց արգելել են ծխել աշխատանքի վայրում, նոր խանութների բացման/փակման, անօթևանների, շինարարարությունների և շատ ու շատ այլ բաների մասին»: Եվ իսկապես, քանի՞ անգամ ենք անցել ինչ-որ շինարարության կողքով և չենք մտածել, թե ինչ են այնտեղ կառուցում:

Մեկ այլ լրագրող գտնում է, որ պետք է այնքան հետաքրքրասեր լինել, որ «սպիտակ պատ տեսնելով՝ հետաքրքրվել, թե ինչո՞ւ է այն սպիտակ»:

Ինչպե՞ս զարգացնել հետաքրքրասիրությունը: Միայն գործնական աշխատանքներով: Եթե զրուցում եք Ձեր ընկերոջ հետ, թերթ կամ ամսագիր եք կարդում կամ պարզապես փողոցում ինչ-որ բան եք տեսել, միշտ հարցրեք «ինչո՞ւ»: Փորձեք ինքներդ Ձեզ տալ բոլոր հնարավոր հարցերը, որոնք առաջանում են, երբ որևէ բան եք տեսել, լսել կամ կարդացել: Կարելի է մարզվել թերթերի կարճ նորությունների բաժնի վրա: Գտեք ամենասակավաբառ հոդվածը, ուշադիր կարդացեք այն և տվեք այն հարցերը, որոնց պատասխանները հոդվածում չկան:

Սովորեք անմիջապես արձագանքել ստացված տեղեկատվությանը: Ո՞րն է Ձեր առաջին արձագանքը: Ինչի՞ մասին մտածեցիք սկզբից: Արդյո՞ք նույն կերպ կմտածեն ուրիշները: Մարզվեք անընդմեջ և ամենուր: Շատ հնարավոր է, որ դուք նկատեք մի կարևոր տարր, որն ուրիշները չեն նկատել: 

Ահա, թե ինչ է մտածում այս առիթով BBC2 հեռուստաալիքի Newsnight ծրագրի հաղորդավար Մայքլ Քրիկը. «Ամեն օր, երբ խմբագրում եք Ձեր նյութը, հարցրեք ինքներդ Ձեզ՝ կարո՞ղ եմ արդյոք ինչ-որ բան ավելացնել, որ այն դառնա ավելի ինքնատիպ»:

Լրագրողի մտածելակերպ ձեռք բերելու համար պարտադիր չէ հատուկ հմտություններ ունենալ: Պարզապես հետաքրքրվեք ամեն ինչով: Եղե՛ք հետաքրքրասեր:

Աղբյուր` BBC College of Journalism

Թարգմանությունը` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել