The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Վրաստան
Հունիս 24, 2011
Վրացական հեռուստատեսությունը դատի է տվել ամերիկյան ֆիլմի հեղինակներին
Վրացական հեռուստատեսությունը դատի է տվել ամերիկյան ֆիլմի հեղինակներին

Գորի քաղաքի «Թրիալետի» հեռուստաընկերությունը դատի է տվել «Պատերազմի 5 օր» ֆիլմի հեղինակներին՝ ռեժիսոր Ռեննի Հարլիին, պրոդյուսերներ Պապունա Դավիդայային և Կոբա Նակոպիային, հեռուստաընկերության արժանապատվությունը և հեղինակությունը վիրավորելու համար: Այս մասին հեռուստաընկերությունը հայտնել է հունիսի 23-ին՝ պնդելով, որ ֆիլմը թյուր տեղեկատվություն է պարունակում:

Ֆիլմի դրվագներից մեկում օտարերկրյա լրագրողները տեսանյութեր են բերում մի հեռուստաընկերություն, որի դարպասները փակ են գտնում: Դրվագում պարզ երևում է հեռուստաընկերության լոգոն: Հենց այս դրվագն էլ հանդիսանում է «Թրիալետի»-ի բողոքի պատճառ:

«Թրիալետի»-ի հիմնադիր Բադրի Նանետիշվիլին պնդում է, որ պատերազմական գործողությունների ընթացքում հեռուստաընկերությունը մեկ վայրկյան անգամ չի փակվել: Հեռուստաընկերության շենքում գործել է միջազգային մեդիա-կենտրոն, և միջազգային լրագրողները ռմբակոծություններից առաջ վերջինն են եղել, որ լքել են շենքը: Նանետիշվիլին համոզված է, որ նման դրվագը քաղաքական պատվեր է և հատուկ արված է՝ հեռուստաընկերությանը վարկաբեկելու համար: 

Ֆիլմի պրոդյուսերներից մեկը՝ Կոբա Նակոպիան, ով խորհդարանի անդամ է և ֆինանսավորել է ֆիլմը, պնդում է, որ «Թրիալետիի» մեղադրանքներն անհեթեթ են: Ըստ նրա՝ պատերազմի օրերին ոչ միայն այդ հեռուստաընկերությունը, այլ նաև Գորի քաղաքի մնացած բոլոր կազմակերպությունները չէին աշխատում: Նակոպիան կտրականապես բացառում է որևէ քաղաքական կոնտեքստի առկայությունն այդ ֆիլմում:

Դատական գործընթացը կսկվի մոտ օրերս:

Աղբյուր: Media.ge

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել