The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Ինովացիա
Հունիս 23, 2011
Գիտնականները ավելի մեծ ուշադրություն են պահանջում
Էմմա Հովհաննիսյան
Ուսանողի հայացք
Գիտնականները ավելի մեծ ուշադրություն են պահանջում

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը, որը ստեղծվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, արդեն ունի ավելի քան 2500 համախոհ: Այս էջում առկա որոշ հղումների համաձայն Հայաստանում գիտությունը ողբալի վիճակում է:

Նման կարծիքի հետ կտրականապես համաձայն չէ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: «Ճիշտ է, վերջին 20 տարիների ընթացքում ընկել է գիտական աշխատանքի և գիտնականի հեղինակությունը, բայցևայնպես, արդի խնդիրներին զուգընթաց մեր գիտությունը չի կորցրել իր բարձր տեղը համաշխարհային ոլորտում», - նշում է նա:

Նման խոսակցություններին վերջ տալու համար ակադեմիկոս Մարտիրոսյանը կազմակերպել էր մամլո ասուլիս` նվիրված Հայաստանում գիտական ոլորտում գոյություն ունեցող խնդիրներին, դրանց բարձրաձայնմանը և հնարավոր լուծումներին: Ասուլիսին, նա իր գործընկերոջ` Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանի հետ, կոչ արեցին լրագրողներին ավելի հաճախ և օբյեկտիվորեն լուսաբանել գիտական ասպարեզին վերաբերող իրադարձությունները:

«Գիտական ոլորտում ունեցած մեր հաջողությունների մասին չի բարձրաձայնվում: Քչերն են տեղյակ, որ մեր գիտնականները սերտ համագործակցության մեջ են աշխարհի լավագույն գիտական կենտրոնների հետ, հայաստանյան 5-6 համալսարաններ (Երկրաբանության ինստիտուտ, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, Հնագիտության ինստիտուտ) համատեղ գիտական ստորաբաժանումներ ունեն եվրոպական տարբեր երկրների հետ»,- նկատեց ակադեմիկոս Մարտիրոսյանը:

Վերջերս շրջանառվող խոսակցությունները, թե գիտությունը Հայաստանում մեռնում է, ըստ Մարտիրոսյանի, անտեղյակ մարդկանց խոսակցություններ են կամ չարախոսություններ: «Լուրջ դժվարությունների առկայությունը դեռևս չի նշանակում ոլորտի ոչնչացում»,- ընդգծում է Ակադեմիայի նախագահը, հավելելով, որ Հայաստանում գիտական արդյունքները շատ դանդաղ են ինտեգրվում առևտրայնացման և ինովացիոն ծրագրերին:

Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանն իր հերթին նշեց, որ առայժմ գիտության ֆինանսավորման աճ չի կարելի ակնկալել, քանի որ չի սպասվում նաև պետական բյուջեի աճ:

«Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիա»` ԱՐՄԱԿԱԴ հասարակական կազմակերպության հիմնադիր և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության ակտիվիստ Խաչիկ Գևորգյանը կիսում է Միքայելյանի կարծիքը, բայց հավելում. «Հայտնի փաստ է, որ գիտության վիճակը ողբալի է, սակայն պետք է նշել, որ այդ վիճակում հիմնականում հայտնվել են հասարակական գիտությունները: Սխալ է այն տեսակետը, որ մենք ֆինանսավորում ենք ակնկալում միայն պետական բյուջեից»:

Գևորգյանը պարզաբանում է, որ նախաձեռնող խումբը այսպիսով ցանկացավ ոչ միայն պետության, այլ նաև գործարարների ուշադրությունը գրավել դեպի գիտության ոլորտում առկա խնդիրներին` փորձելով համագործակցության եզրեր ստեղծել գիտնականների և գործարարների միջև:

Առաջին արձագանքը երկար սպասեցնել չտվեց: Նախաձեռնությանը արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը` երիտասարդ գիտնականներին տրամադրելով 14, 2 մլն դրամ:

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել