The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Ադրբեջան
Հունիս 16, 2011
Նախիջևանում ծեծել են Լրագրողների ազատության ինստիտուտի թղթակցին
Նախիջևանում ծեծել են Լրագրողների ազատության ինստիտուտի թղթակցին

Երեքշաբթի օրը Նախիջևանի անցագրային կետում ծեծի է ենթարկվել Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի թղթակից Հաքիմելդոստու Մեհտիևը: Այս մասին «Turan» լրատվական գործակալությանը հայտնել է հենց Մեհտիևը:

Նրա խոսքերով՝ անցագրային կետում նրանից առգրավել են 5 կգ խաղող, 10 հատ մրգային հյութ, մի քանի կիլոգրամ կարտոֆիլ և միրգ, որոնք Թուրքիայից բերել էր իր բարեկամը:

Երբ լրագրողը փորձել է պարզաբանել առգրավման պատճառները, անցագրային կետի թեյարանի աշխատակիցը հարձակվել է նրա վրա: 

«Նա սառնարանից հանեց սառած ջրով մի շիշ և հարվածներ հասցրեց ինձ այդ առարկայով: Ես բողոքեցի մարզային ոստիկանությանը: Դեպքի վայր ժամանած ոստիկանության պետի տեղակալը ոչ մի գործողություն չձեռնարկեց», - ասել է լրագրողը: 

Սադարակի ոստիկանությունն իր հերթին հերքում է լրագրողին ծեծի ենթարկելու փաստը:

Մետհիևն առաջին անգամ չէ, որ ենթարկվում է ֆիզիկական ճնշման:

4 տարի առաջ նրան 10 օրով պահել էին ոտիկանությունում առանց որևէ բացատրությունների: Այս ժամանակահատվածում նա ենթարկվել էր ֆիզիկական ճնշման Նախիջևանի մասին գրած քննադատական հոդվածների համար:

Աղբյուր: Contact.az

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել