The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Վրաստան
Մայիս 30, 2011
Լրագրողներ առանց սահմանների. Թբիլիսիում հարձակվել են 10-ից ավելի լրագրողի վրա
Լրագրողներ առանց սահմանների. Թբիլիսիում հարձակվել են 10-ից ավելի լրագրողի վրա
Reuters

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ցնցված է այն բռնություններից, որոնք վրացական անվտանգության ուժերը գործածել են մայիսի 26-ի վաղ առավոտյան Թբիլիսիում տեղի ունեցող հակակառավարական ցույցը լուսաբանող լրագրողների հանդեպ:

«Ըստ մեր աղբյուրի՝ ոստիկաննները հարձակում են գործել կամ ձերբակալել նվազագույնը տասներկու լրագրողի», - հաղորդում է «ԼԱՍ»-ն: «Իրադարձությունները լուսաբանող լրագրողների հանդեպ ուժի այս գործադրումը պարզապես անհանդուրժելի է: Մենք կոչ ենք անում թե՛ կառավարությանը, թե՛ ընդդիմությանը հարգել լրագրողներին. նրանք չպետք է դառնան ընթացիկ քաղաքական լարվածության զոհ»:

Մայիսի 21-ից սկսած՝ ամեն օր հազարավոր մարդիկ դուրս էին գալիս ցույցի՝ պահանջելով նախագահ Սահակաշվիլու հրաժարականը: Մայիսի 26-ին՝ կեսգիշերից հետո, ոստիկանությունը ուժ գործադրեց, որպեսզի ցրի ընդդիմության ցույցը Ռուսթավելու պողոտայից: Ընդդիմությունը զգուշացվել էր, որ փողոցը պետք է ազատվի, քանի որ այնտեղ տեղի էին ունենալու Վրաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարություններ: 

Ոստիանությունը արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և մահակներ էր օգտագործում ցուցարարներին ցրելու համար: Լրագրողները ենթարկվում էին բանավոր վիրավորանքների և ֆիզիկական հարձակման: Առանց բացատրությունների նրանցից խլում կամ կոտրում էին ֆոտո և տեսախցիկները:

«Այս հարձակումներից շատերը մտածված են եղել», - ավելացնում է «ԼԱՍ»-ն: «Ոստիկանությունը շատ լավ տեղյակ էր, որ այնտեղ կան լրագրողներ: Մի քանի լրագրողի ծեծել են, չնայած, որ նրանց վրա առկա են եղել տարբերակիչ նշաններ: Ոստիկանները լրագրողների վրայից քաշում-պատռում էին մամուլի պատկանելության նշանները»:

Աղբյուր: Reporters Without Borders

 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել