The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Ադրբեջան
Մայիս 27, 2011
Էյնուլա Ֆաթուլաևին ազատ են արձակել չորս տարի բանտում անցկացնելուց հետո
Էյնուլա Ֆաթուլաևին ազատ են արձակել չորս տարի բանտում անցկացնելուց հետո

Լրագրող և թերթի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը ազատ է արձակվել բանտում չորս տարի անցկացնելուց հետո:

Ֆաթուլաևին ազատել են տասնյակ այլ բանտարկյալների հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից շնորհված համաներման արդյունքում:

Նրա ազատումը ողջունվեց շատ ադրբեջանական և միջազգային կազմակերպությունների կողմից, որոնք տարիներ շարունակ աշխատել են այդ ուղղությամբ:

Ազատ արձակվելուց ընդամենը երկու ժամ հետո, խոսելով «Ազատություն» ռադիոկայանի հետ, Ֆաթուլաևն ասել է, որ համոզված է, որ այդ ջանքերը կարևոր դեր են խաղացել կառավարության` իրեն ազատելու որոշման մեջ:

Նա ավելացրել է, որ անսպասելի ազատությունը կարծես մի «հրաշք» լինի, որը դժվար է հասկանալ:

«Ես մինչև հիմա փորձում եմ հասկանալ իրավիճակը», - ասել է նա: «Սա մի հրաշք է ինձ համար: Ես չէի պատկերացնի: Իսկապես անակնկալ էր ինձ համար»:

Ֆաթուլաևը, ով ներկայումս փակված «Իրական Ադրբեջան» թերթի գլխավոր խմագիրն է, ձերբակալվել էր 2007 թվականին և դատապարտվել 8,5 տարի ազատազրկման հարկերից խուսափելու և ահաբեկչություն խթանելու մեղադրանքներով:

2010 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում ընդունեց, ըստ որի Ֆաթուլաևը պետք է ազատ արձակվեր և 25,000 եվրո փոխհատուցում ստանար, քանի որ Ադրբեջանի կառավարությունը խախտել էր նրա խոսքի ազատության և արդար դատի իրավունքները:

Ադրբեջանի վերին ատյանի դատարանը բավարարեց եվրոպական դատարանի որոշումը, սակայն մեկ այլ որոշում, որը 2009թ-ին ընդունել էր ստորադաս դատարանը, և ըստ որի Ֆաթուլաևը ազատազրկված էր 2,5 տարով ապօրինի թմրանյութեր պահելու համար, մնաց անփոփոխ:

Աղբյուր: RFE/RL

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել