The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Վրաստան
Մայիս 23, 2011
Վրաստան. բռնություն լրագրողների հանդեպ
Վրաստան. բռնություն լրագրողների հանդեպ

Թբիլիսիում և Բաթումիում մայիսի 21-ից սկսված բողոքի ցույցերի ընթացքում լրագրողներին թույլ չեն տալիս նկարահանել, նրանց վիրավորում են և խլում նկարահանված նյութերը:

Մայիսի 22-ին Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեի որդի Անզոր Բիցաձեն դրոշի փայտով հարվածել է «Նեթգազեթի»-ի լրագրող Թամազ Կուպրեիշվիլիի փորին, երբ նա փորձում էր Բուրջանաձեից մեկնաբանություններ ստանալ հանրային հեռուստեսության շենքի մոտ տեղի ունեցող իրադարձությունների մասին:

«Նինո Բուրջանաձեն ինձ ասաց, որ ես գնամ և հարցազրույց վերցնեմ ոստիկաններից, երբ նրա տղան դրոշի փայտով հարվածեց փորիս, չնայած՝ ցավոտ չէր», - ասել է Թամազ Կուպրեիշվիլին Media.ge կայքին:

Ըստ նրա՝ Բուրջանաձեի մամլո ծառայությունն արդեն կապնվել է նրա հետ՝ ասելով, որ Անզոր Բիցաձեն ուզում է հանդիպել նրան և ներողություն խնդրել տեղի ունեցած «թյուրիմածության» համար:

Մայիսի 22-ին Interpressnews լրատվական գործակալությունը հայտնել է, որ քաղաքացիական հագուստով ինչ-որ անձնավորություն նրանց թղթակցից խլել է Կոստավա պողոտայի վրա՝ հանրային հեռուստատեսության շենքի առջև տեղի ունեցած ընդհարումների նկարահանած նյութերը:

Բողոքի ցույցերը դեռևս շարունակվում են հանրային հեռուստատեսության շենքի առջև: Երկրորդ հանրային ալիքը ցուցադրում է ակցիան ուղիղ եթերով:

Ակցիան կազմակերպել է ընդդիմադիր «Վրաստանի համաժողովրդական ժողով» կազմակերպությունը:

Source: Media.ge

 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել