The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Վրաստան
Ապրիլ 28, 2011
Maestro TV-ի 200-հոգանոց ցույցը Silknet-ի շենքի մոտ
Maestro TV-ի 200-հոգանոց ցույցը Silknet-ի շենքի մոտ

Ապրիլի 27-ին մոտ 200 մարդ հավաքվել էր վրացական հեռահաղորդակցությունների օպերատոր Silknet-ի շենքի մոտ՝ պահանջելով SILK TV-ի հեռուստատեսային եթերում ներառել Maestro TV հեռուստաալիքը: Ցույցի մասնակիցները հասարակական կազմակերպությունների և ընդդիմադիր վեց կուսակցությունների երիտասարդ ակտիվիստներ էին:

Բողոքի ակցիան կազմակերպել էր Mastro TV-ով ցուցադրվող «Առանց հավատարմագրման» հեռուստածրագրի հաղորդավար Շալվա Ռամիշվիլին, ով մինչ այդ ևս արտահայտել էր իր բողոքը Silknet-ի շենքի մոտ: Ի պատասխան բողոքի` ապրիլի 20-ին հեռարձակող օպերատորը հայտարերել էր, որ ցույցի պատճառով Maestro TV-ի հետ մինչ այդ կնքնված համագործակցության պայմանագիրը խզվում է:

Այս անգամ Շալվա Ռամիշվիլուն թույլատրել էին հանդիպել Silknet-ի PR մենեջեր Նինո  Դարասելիի հետ: Սակայն փակ հանդիպման արդյունքում կողմերին որևէ համաձայնության հասնել չի հաջողվել:

Աղբյուր: Media.ge


Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել