The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Ապրիլ 26, 2011
Ֆուտբոլային հարված. լեգենդար ֆուտբոլիստ - մարզիչը ծեծել է լրագրողին
Image Source: Totalfootball.am
Արկադի Անդրեասյան (նկարում` ձախից)

Ինչպես տեղեկացնում է Totalfootball.am կայքը՝ Totalfootall.am-ի ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանն ապրիլի 23-ին կայացած Հայաստանի ֆուտբոլի առաջնության վեցերորդ տուրի «Արարատ» – «Փյունիկ» հանդիպման ընդմիջմանը (1:4 (0:2)) ծեծի է ենթարկվել Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի և նրան ուղեկցող անձանց կողմից, այն բանից հետո, երբ կատարում էր իր աշխատանքը և լուսանկարում էր տրիբունայում գտնվող մասնագետին: Առաջին հարվածը հասցրել է հենց Անդրեասյանը, ապա նրան ուղեկցողները դաժանորեն ծեծել են Առուշանյանին «Հրազդան» մարզադաշտի թունելում:

19-ամյա ֆոտոլրագրողը ծնոտի վնասվածքի և գլխացավերի պատճառով երեկոյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն հաջորդ օրը առավոտյան դուրս է գրվել հիվանդանոցից: Հետազոտությունները ցույց են տվել, որ լրագրողի մոտ դեմքի հատվածում առկա են մկանային վնասվածքներ, իսկ ոսկրային կոտրվածքներ չկան: Ծնոտի ցավերի պատճառով 19-ամյա ֆոտոլրագրողը դեռևս դժվարանում է ուտել և խմել, հայտնում է Totalfootball.am-ը:

Ըստ կայքի դեռևս չճշտված տվյալների՝ այս միջադեպի հետ կապված Արկադի Անդրեասյանն առնվազն մինչև կեսգիշեր (այսինքն՝ առնվազն վեց ժամ) գտնվել է ոստիկանական բաժանմունքում, որտեղ հարցաքննության է ենթարկվել:

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Արարատ» թիմի ֆան-ակումբն այսօր որոշում է կայացրել պահանջել «Արարատի» փոխնախագահ Արկադի Անդրեասյանի հրաժարականը, գրում է Totalfootball.am-ը՝ հղում կատարելով Epress.am-ին: Այս լրատվամիջոցին ֆան-ակումբից հաղորդել են, որ նման պահանջի պատճառներից են թիմի անբավարար ելույթները և «Արարատի» համբավի ոտնահարումը, ինչը կապված է շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպի հետ:

Totalfootball.am կայքում հասկանալի պատճառներով տեղադրված են ֆուտբոլային հանդիպման միայն առաջին խաղակեսի լուսանկարները:

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել