The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Ադրբեջան
Ապրիլ 18, 2011
Բաքու. ոստիկանությունը ցրում է ընդդիմության ցույցը
Baku: Police Disperse Opposition Protest
News.az
Կիրակի օրը ոստիկանությունը ձերբակալել է 65 մարդու, որոնք մասնակցում էին Բաքվի կենտրոնում տեղի ունեցած ընդդիմության չարտոնված ցույցին:
Ձերբակալվածներից 25-ին պաշտոնական զգուշացում տալուց հետո ազատ են արձակել, ասվում է Բաքվի ոստիկանության գլխավոր բաժանմունքի պաշտոնական հայտարարության մեջ:
Ընդդիմության ցույցի կազմակերպիչները նախօրեին «Նարիմանով» կինոթատրոնին կից հրապարակում հավաքի թույլտվություն էին խնդրել Բաքու քաղաքի իշխանություններից: Սակայն քաղաքապետարանը մերժել էր հայցը և առաջարկել հավաքվել մայրաքաղաքի հարավային հատվածում:

Պաշտոնական հայտարարությունում ասվում է, որ ընդդիմության հայցը քննարկվել է և, առաջնորդվելով Ադրբեջանի հանրապետության սահմանադրության` «Հավաքների ազատության մասին» 7-րդ հոդվածով, հասարակական շահերը պաշտպանելու, քաղաքացիական անկարգություններից խուսափելու համար առաջարկվել է հավաքն անցկացնել Սաբայիլ թաղամասի Բիբի Հեյբաթ տարածքում գտնվող մարզադաշտում:

Սակայն ցույցի կազմակերպիչները ապրիլի 17-ին ժամը 16:00 փորձել են Սահիլ այգու տարբեր հատվածներում շուրջ 150 հոգի հավաքել: Չնայած ոստիկանները մի քանի անգամ տեղեկացրել են կազմակերպիչներին և մասնակիցներին, որ ըստ սահմանված կարգի պարտավոր են ցրել ցույցը, նրանց պահանջներն անհաղորդ են մնացել:

Մինչ հավաքի սկիզբը երկու շվեդ լրագրողներ ձերբակալվել են, և նրանց փաստաթղթերը հանձնվել են Պետական միգրացիոն ծառայություն, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը:

Ժողովրդական կուսակցության առաջնորդ, նախկին պատգամավոր Փանահ Հուսեինը ձերբակալվածների շարքում է, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ընդդիմության տասը ակտիվիստ նույնպես գտնվում են անազատության մեջ ապրիլի 2-ին նմանատիպ ցույց կազմակերպելու համար:

Աղբյուր: News.az


Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել