The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Ադրբեջան
Ապրիլ 13, 2011
Ադրբեջանի իշխող կուսակցությունը քննադատել է ԵՄ զեկույցը
Ադրբեջանի իշխող կուսակցությունը քննադատել է ԵՄ զեկույցը
Պատգամավոր Մուբարիզ Գուրբանլի

Եվրոպական միության վերջին զեկույցը Ադրբեջանի քաղաքական իրավիճակի վերաբերյալ փաստերով հիմնավորված չէ, ասել է «Նոր Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, պատգամավոր Մուբարիզ Գուրբանլին կուսակցության պաշտոնական կայքին: ԵՄ-ի դիրքորոշումը հեռու է օբյեկտիվ լինելուց, ավելացրել է նա:

Ընդդիմադիր որոշ կուսակցություններ հրաժարվեցին ցույցեր անցկացնել Բաքվի քաղաքապետարանի կողմից հատկացված վայրերում և ապրիլի 2-ին ապօրինի հավաքներ կազմակերպեցին, ասել է պատգամավորը: Որոշ օրինապահ ծառայություններ այդ առիթով քայլեր ձեռնարկեցին:

Նման ակցիաները խափանվում են նաև եվրոպական երկրների իշխանությունների կողմից, ասել է նա: Հետևաբար նման ենթադրություններ անելը անարդար է, ավելացրել է Գուրբանլին:

«Հայտարարության մեջ նշվում է, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ճնշում է գործադրվել ցույցի ընթացքում և նրանք ձերբակալվել են: Բայց սա չի համապատասխանում փաստերին: Ադրբեջանում խոսքի և մամուլի ազատությունը լիովին երաշխավորված են: Գուցե լրագրողը որպես քաղաքական կուսակցության անդամ է եկել ցույցին: Եթե այդպես է, ապա լրագրողը ոչ մի կերպ չի տարբերվում մնացած մասնակիցներից: Լրագրողների համար այդ միջոցառումները լուսաբանելու բոլոր պայմաններն ստեղծված էին, և նրանք հատուկ համազգեստ էին կրում: Նրանք ազատ կարող էին լուսաբանել», - ասում է Գուրբանլին:

Աղբյուր: Trend.az


Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել