The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Վրաստան
Ապրիլ 11, 2011
Վրաստանի առաջին նախագահի այրին պնդում է, որ Myvideo.ge կայքը կիրառում է ցենզուրա
Manana Archvadze

Վրաստանի առաջին նախագահի այրի Մանանա Արչվաձե-Գամսախուրդիան մեղադրում է վրացական www.myvideo.ge պորտալին տեսաքննադատություն կիրառելու մեջ: Ենթադրվում է, որ կայքի ադմինիստրացիան հեռացրել է մարտի 30-ին կայք վերբեռնված տեսանյութը: Այն նվիրված էր Վրաստանում 20 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին:

YouTube-ում տեղադրված իր ուղերձում Մանանա Արչվաձե-Գամսախուրդիան պնդում է, որ տեսանյութը, որն արգելափակել է վրացական կայքի ադմինիստրացիան, հատուկ պատրաստված էր Վրաստանի անկախության 20-ամյակի և Վրաստանի առաջին նախագահի ծննդյան տարեդարձի առթիվ:

Այդ տեսանյութում Մանանա Արչվաձեն պատմում է անկախությանը նախորդող գործընթացների, 1991 թ-ի մարտի 31-ի հանրաքվեի հետևանքների և Զվիադ Գամսախուրդիայի կենսագրության մասին:

Գամսախուրդիայի այրին կասկածներ ունի, որ կայքի ադմինիստրացիան ղեկավարվում է իշխանությունների կողմից:

«Տեսանյութը արգելափակվել է այն վերբեռնելուց 24 ժամվա ընթացքում, չնայած, որ այն ոչ մի վիրավորական կամ չթույլատրված նյութ չէր պարունակում», - ասել է Մանանա Արչվաձեն՝ պահանջելով տեսանյութի վերականգնում և գրավոր պատասխան կայքի ադմինիստրացիայից:

Myvideo.ge կայքի սեփականատեր ITDC ընկերությունը հայտնում է, որ նրանք չեն հասկանում Մանանա Արչվաձեի բողոքի հիմքերը:

«Թող կոնկրետ ասեն, թե որ տեսանյութի մասին է խոսքը և պաշտոնական դիմում ներկայացնեն, և մենք նրանց պաշտոնական պատասխան կտանք», - ասել է ընկերության վաճառքի մենեջեր Թինաթին Մոնավարդիշվիլին Media.ge կայքին:

Աղբյուր: Media.ge


Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել