Լրագրողներ հանուն ապագայի ՀԿ-ը ներկայացրեց քվեարկողների համար կրթական տեղեկատվական վեբ-կայքերը
Երևան. Ուրբաթ օրը՝ ապրիլի 20-ին, ժամը 15:00-ին, «Լրագրողներ հանուն ապագայի» (ԼՀԱ) ՀԿ-ը ներկայացրեց երկու նոր վեբ-կայքեր` Irazek.am և Ditaket.am, որոնք մշակվել և ստեղծվել են «Իրազեկ ընտրող» (“Informed voter”) ծրագրի շրջանակներում: Կայքերի շնորհանդեսը տեղի ունեցավ Երևանի Էրեբունի Պլազա` «Արգիշտի» սրահում:
Կայքերի նպատակն է այլընտրանքային մեդիայի հնարավորություններն օգտագործելով` նպաստել Հայաստանում սույն թվականի մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընրությունների ազատ, արդար և թափանցիկ անցկացմանը` աջակցելով ՀՀ ընտրողների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և ընտրություններին ակտիվ մասնակցությանը:
«Իրազեկ ընտրող» ծրագիրը իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ: Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկան նաև Հայաստանում ԱՄՆ Դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Քերին Ի. Ռոբլին և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ժողովրդավարացման հարցերով պատասխանատու Օլիվեր ՄաքՔոյը
Ի՞նչ է Irazek.am կայքը.
- հարթակ, որտեղ ՀՀ քաղաքացին կարող է պարզ, մատչելի լեզվով ստանալ օգտակար տեղեկություն ընտրողի իրավունքի և ընտրությունների ընթացքի վերաբերյալ,
- հարթակ, որտեղ ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կարող է տեղեկանալ սեփական ընտրատեղամասի և այդ տեղամասում առաջարդված թեկնածուների մասին,