Մեդիա լուրեր
Մարտ 11, 2011
«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները հրաժարվել են մուտքի արտոնագիր տրամադրել մի խումբ արտասահմանցի լրագրողների և պրոդյուսերների, ովքեր մարտի 10-ին Երևան էին ժամանել Կովկասում զինված հակամարտությունների մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու նպատակով:
Նախագծի պրոդյուսեր Անդրիուս Բրոկասի...
Ավելին
Մարտ 3, 2011
Երեկ «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանը Հատուկ քննչական ծառայությունից ստացել է Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.
ՊԱՐԶԵՑԻ
2011 թ. փետրվարի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ստացվել է «Հետք» թերթի լրագրող Գրիշա...
Ավելին
Մարտ 3, 2011
«Ա1+» ինտերնետային կայքը մեկն է այն վեց մրցանակակիրներից, որին այս տարի հունիսի 15-ին Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտում կհանձնվի Fritt Ord Press Prize-2011-ը:
Fritt Ord (Օսլո) եւ ZEIT (Համբուրգ) հիմնադրամների որոշմամբ այս տարի Խոսքի ազատության մրցանակին են արժանացել Ռուսաստանը, Ադրբեջանը,...
Ավելին
Փետրվար 28, 2011
Ինտերնետում տեղեկատվություն տարածելու ազատության խնդիրը քննարկման առարկա է դարձել ողջ աշխարհում, ներառյալ Հայաստանում, հատկապես այն բանից հետո, երբ մեծացավ բողոքի ալիք բարձրացնելու նպատակով սոցիալական ցանցերի օգտագործումը:
Քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Վահան Դիլանյանը...
Ավելին
Փետրվար 27, 2011
Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը մտադրված է երկու ամսից նոր օրաթերթ հրատարակել Գյումրիում: Ըստ նրա, ի տարբերություն մեծ քանակությամբ օրաթերթեր ունեցող մայրաքաղաքի, մարզերում արդեն 20 տարի է' ԶԼՄ-ի այս տեսակը գոյություն չունի, և անհրաժեշտ է վերականգնել վաղ...
Ավելին
Փետրվար 20, 2011
Փետրվարի 21-ին «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ կդիմի վարչական դատարան` պահանջելու չեղյալ ճանաչել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) 2010 թ-ի դեկտեմբերի 16-ի որոշումը, որով «Ա1+»-ը 13-րդ անգամ զրկվեց հեռուստաեթեր վերադառնալու հնարավորությունից:
«Մենք դատարանից...
Ավելին
Փետրվար 19, 2011
Փետրվարի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը, չբավարարելով Փաշինյանի բողոքը, անփոփոխ թողեց Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:
Լրագրողի փաստաբանները պնդում են, որ Փաշինյանի պատժաչափը դիտավորյալ սխալ է հաշվարկվել, որի հետևանքով իրենց պաշտպանյալը անազատության մեջ է մնալու մինչև 2013...
Ավելին
Փետրվար 18, 2011
«ԳԱԼԱ» հեռուստաընկերության հեռարձակումը կարող է դադարեցվել զուտ այն պատճառով, որ հեռուստաընկերությանը պատկանող հեռարձակող ալեհավաքը դատարանի որոշմամբ պետք է մեկ ամսվա ընթացքում ապամոնտաժվի հեռուստաաշտարակի վրայից:
Փետրվարի 17-ին նման որոշում ընդունեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը`...
Ավելին
Փետրվար 15, 2011
Փետրվարի 16-ին Երևանի պետական լեզվանաբական համալսարանում կմեկնարկի «ԶԼՄ-ների դերը եվրոպական ինտեգրման գործընթացում» առարկայի դասավանդումը Միջազգային ժուռնալիստիկայի բաժնի մագիստրատուրայի ուսանողների համար:
Դասընթացը կդառնա ԵՊԼՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպական...
Ավելին
Փետրվար 15, 2011
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի բողոքը, կապված վերաքննիչ դատարանի պատժաչափի հաշվարկման հետ, հերթական անգամ տապալվեց:
Փետրվարի14-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում անցկացվող դատական նիստի ընթացքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ստեղծած խոչընդոտների պատճառով նիստն...
Ավելին









