Մեդիա լուրեր

Մարտ 28, 2013
image source: http://blog.gigcoin.com
«Լուրը պետք է լինի գեղեցիկ կնոջ շրջազգեստի նման. այնքան երկար, որ ամփոփի ամենը, բայց այնքան կարճ, որ հետաքրքիր լինի»: Միգուցե հենց այս խորամանկությունն իմանալով է, որ այսօր Հայաստանի լրատվական դաշտում կին լրագրողներն ավելի շատ են: Տղամարդկանց հավասար, «թույլ սեռի» ներկայացուցիչներին կարելի է հանդիպել նաև ԶԼՄ-ների ղեկավար պաշտոններում` իբրև խմբագիրներ, տնօրեններ կամ տեխնիկական բաժնի աշխատակիցներ:... Ավելին
Հոկտեմբեր 26, 2011
Նոր ղեկավար Արմենպրեսում
Հայաստանի ամենահին լրատվական գործակալության` «Արմենպրես»-ի արդեն նախկին տնօրեն Հրայր Զորյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: News.am-ի թղթակցի հետ զրույցում Զորյանը հայտնել է, որ դիմում է գրել կառույցը ղեկավարելու 11 տարին լրանալու օրը` հոկտեմբերի 20-ին, և որ այժմ այլ աշխատանքի... Ավելին
Հոկտեմբեր 25, 2011
photo by Nune Arevshatyan
Հոկտեմբերի 25-ին, Վճռաբեկ դատարանի որոշման համաձայն, Գյումրու քաղաքապետարանին պատկանող հեռուստաաշտարակից ապամոնտաժվեցին «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը պատկանող սարքավորումները: Դրանք տեղափոխվեցին Գյումրու կենտրոնական հեռուստաաշտարակ, որը պատկանում է ՀՀ տրասպորտի և կապի նախարարությանը կից Հայաստանի... Ավելին
Հոկտեմբեր 25, 2011
Ամիսը չբոլորած` 3 դատական հայց «Ժողովուրդ»-ի դեմ
«Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 17-ին ստացավ այս ամսվա մեջ դատական հայցի վերաբերյալ թվով արդեն 3-րդ ծանուցումը: Դատական երեք գործերն էլ բացվել են վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջով: «Ժողովուրդ»-ից պահանջվող ընդհանուր գումարը այս... Ավելին
Հոկտեմբեր 21, 2011
Հայ լրագրողը CNN-ի հեռուստադիտողին ներկայացնում է Հայաստանը /տեսանյութ/
Արդեն մեկուկես տարի է, որ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող Գայանե Ավետիսյանը «World View» հաղորդման շրջանակներում CNN-ի հեռուստադիտողներին պատմում է Հայաստանի մասին: Տաթևի վանք տանող ճոպանուղու, հայկական ծիսական տիկնիկների, Սիսիանի բազմադարյա գինեգործության և Քարահունջի աստղադիտարանի մասին... Ավելին
Հոկտեմբեր 20, 2011
image source: prschool.wordpress.com
Հոկտեմբերի 20-ին Թբիլիսիում մեկնարկեց Հարավկովկասյան 8-րդ տարեկան մեդիա համաժողովը: Երկօրյա միջոցառմանը կքննարկվեն համացանցի կառավարմանը և մեդիա բազմակարծությանը առընչվող հարցեր: Համաժողովը բացեց Մամուլի ազատության ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը: Համաժողովին մասնակցում են շուրջ 70 լրագրողներ... Ավելին
Հոկտեմբեր 15, 2011
image source: wikipedia.org
«Ես մի տեսահոլովակ նկարեցի, և կարծես հրաշք տեղի ունեցավ: Ահա թե ինչպես եմ սկսել լրագրողի իմ կարիերան` նկարահանելով հասարակությանը հուզող խնդիրները»,- ասում է ամերիկացի լրագրող և վավերագրական ֆիլմերի հեղինակ Ջոն Ալպերտն, ով հոկտեմբեռի 13-ին հանդիպման էր եկել Երևանի պետական լեզվաբանական համալսարանի... Ավելին
Հոկտեմբեր 13, 2011
Նոր զարկերակ. 20 տարի անց Գյումրին կրկին օրաթերթ ունի
Գյումրիում սկսել է լույս տեսնել «Գյումրի-Ասպարեզ» անվամբ օրաթերթը: Այս նախաձեռնության հեղինակը Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն է: Պաշտոնական առաջին համարի շնորհանդեսը կայացավ հոկտեմբերի 12-ին: Այս համարից առաջ լույս էին տեսել նաև փորձնական հինգ համարներ, որոնք անվճար բաժանվել էին Շիրակի... Ավելին
Հոկտեմբեր 12, 2011
image source: Intajour.com
Լրագրողի համար Համբուրգում հայտվելը նույնն է, ինչ մոդելավորողի համար` Փարիզում. չէ որ Համբուրգը եվրոպական մամուլի կարևորագույն քաղաքներից մեկն է: Հենց այստեղ են գտնվում «Շպիգել» ամսագրի խմբագրությունը, «Gruner+Jahr» հրատարակչատան գլխավոր գրասենյակը, որը աշխարհի 30 երկրներում հրատարակում է ավելի քան... Ավելին
Հոկտեմբեր 11, 2011
image source: personal archive
Այս թեզն հնչեցրեց լատվիացի մեդիա փորձագետ Յանիս Յուզեֆովիչը (Jānis Juzefovičs), ով հոկտեմբերի 6-8-ը մասնակցում էր Երևանում անց կացվող «Ի՞նչ ապագա ունի ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը» խորագրով եռօրյա համաժողովին, որը կազմակերպել էր Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը: Յանիսի... Ավելին
Հոկտեմբեր 10, 2011
image source: Armeniatv.com
Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը այդքան արագ հայտնվում հանրապետության այն հատվածում, որտեղ տեղի է ունեցել որևէ միջադեպ կամ արտակարգ պատահար: Ոմանք նույնիսկ կատակում են, թե քաղաքում մի քանի Շամշյան կա, մյուսները համոզված են, որ նա սերտ համագործակցում է ոստիկանության հետ... Ավելին
Syndicate content