Ադրբեջան

Նոյեմբեր 24, 2011
Դանակից ստացած հարվածներից ադրբեջանցի լրագրողը մահացել է
Նոյեմբրի 23-ին Բաքվի հիվանդանոցներից մեկում մահացել է ադրբեջանցի գրող և լրագրող Ռաֆիկ Թագին, ով դրանից չորս օր առաջ ենթարկվել էր հարձակման և ստացել դանակի բազմակի հարվածներ: 61-ամյա Թագին հայտնի էր իսլամը քննադատող իր հրապարակումներով: Նոյեմբերի 19-ին տեղի ունեցած հարձակումից հետո, Թագիին վիրահատել էին` հեռացնելով փայծախը, սակայն բժիշկները հայտարարում էին, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:... Ավելին
Հունիս 16, 2011
Նախիջևանում ծեծել են Լրագրողների ազատության ինստիտուտի թղթակցին
Երեքշաբթի օրը Նախիջևանի անցագրային կետում ծեծի է ենթարկվել Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի թղթակից Հաքիմելդոստու Մեհտիևը: Այս մասին «Turan» լրատվական գործակալությանը հայտնել է հենց Մեհտիևը: Նրա խոսքերով՝ անցագրային կետում նրանից առգրավել են 5 կգ խաղող, 10 հատ մրգային հյութ, մի... Ավելին
Մայիս 31, 2011
Amnesty International կազմակերպությունը հատուկ մրցանակ է շնորհել Ֆաթուլաևին
«Մայիսի 28-ին Amnesty International կազմակերպությունը Էյնուլա Ֆաթուլաևին հատուկ մրցանակ է շնորհել լուռ հերոսության համար: Ֆաթուլաևին ծեծել են, սպառնացել մահով և վերջապես բանտ նետել: Դրամատիկ կերպով նրան ազատեցին անցյալ շաբաթ: Այս ազատումը նա վերագրում է Amnesty-ի ջանքերին:  Amnesty-ի... Ավելին
Մայիս 27, 2011
Էյնուլա Ֆաթուլաևին ազատ են արձակել չորս տարի բանտում անցկացնելուց հետո
Լրագրող և թերթի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը ազատ է արձակվել բանտում չորս տարի անցկացնելուց հետո: Ֆաթուլաևին ազատել են տասնյակ այլ բանտարկյալների հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից շնորհված համաներման արդյունքում: Նրա ազատումը ողջունվեց շատ ադրբեջանական և միջազգային կազմակերպությունների կողմից,... Ավելին
Մայիս 23, 2011
Հունիսի 13-ին Գերագույն դատարանը կքննի լրագրող Ֆաթուլլաևի բողոքարկումը
Հունիսի 13-ին Ադրբեջանի գերագույն դատարանը, դատավոր Հավիզ Նասիբովի գլխավորությամբ, կքննի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևի բողոքարկումը: Այս մասին Turan-ին հայտնել է լրագրողի փաստաբան Էլչին Սադիգովը: Ըստ նրա՝ բողոքարկվում է Բաքվի վերաքննիչ դատարանի հունվարի 25-ի որոշումը, որով ուժի մեջ մնաց Գարադաղի... Ավելին
Մայիս 16, 2011
ԵԱՀԿ. Ադրբեջանը մամուլի ասպարեզում առաջընթաց է գրանցում
Մամուլի ազատության ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը համոզված է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում ադրբեջանական մամուլում դրական փոփոխություններ են տեղի ունեցել: «Վերջին մեկուկես տարվա ընթացքում Ադրբեջանի մամուլում դրական փոփոխություններ են նկատվում: Սակայն գլխավոր աշխատանքները կսկսվեն այն... Ավելին
Մայիս 16, 2011
Եվրախորհրդարանը խիստ բանաձև է ընդունում Ադրբեջանի վերաբերյալ
Եվրոպական խորհրդարանը պատրաստվում է խիստ բանաձև ընդունել Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Թուրան լրատվական գործակալությունը: Բանաձևը վերաբերում է մարդու իրավունքների և ժողովրդավարության զարգացմանը Ադրբեջանում՝ ներառյալ Էյնուլլա Ֆաթուլլաևի և ակտիվիստ Ջաբար Սավալանի,... Ավելին
Մայիս 11, 2011
ԵԱՀԿ պաշտոնյան հանդիպել է ազատազրկված ադրբեջանցի լրագրողի հետ
ԵԱՀԿ-ի մամուլի ազատության ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հանդիպել է ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլաևի հետ, որը գտնվում է բանտում ապօրինի թմրամիջոցներ պահելու համար, հայտնում է ադրբեջանական "Ազատություն" ռադիոկայանը: Դունյա Միյատովիչի այցը տեղի է ունեցել մայիսի 10-ին՝ զրպարտանքի ապաքրեականացման... Ավելին
Մայիս 10, 2011
Բլոգերների դատավարություններն Ադրբեջանում շարունակվում են
Ադրբեջանում մաիսի 6-ին ավարտվել է երիտասարդ ակտիվիստ և բլոգեր Բախտիար Հաջիևի դատական հետաքննությունը: Հաջիևին մեղադրում են պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու մեջ: Մայիսի 10-ին նշանակված է գլխավոր դատախազի ելույթը:  Դատական գործընթացի ժամանակ դատավորը մերժել է դատապաշտպանությունը... Ավելին
Ապրիլ 21, 2011
Ադրբեջանին քննադատում են շվեդ լրագրողներին արտաքսելու համար
Ադրբեջանը արտաքսել է երեք շվեդ լրագրողների, որոնք ձերբակալվել էին ընդդիմության ցույց կազմակերպելու վերջին փորձի ժամանակ: Նրանց ձերբակալումը դատապարտվել էր մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը: Լրագրողները ժամանել էին Բաքու... Ավելին
Ապրիլ 20, 2011
«50 ֆաթուլաևներ» Լոնդոնում պահանջում են ազատ արձակել լրագրողին
Բանտում գտնվող լրագրող Էյնուլլա Ֆաթուլաևին նվիրված բողոքի ցույցի մասնակիցները լրագրողի դեմքը պատկերող դիմակներով այսօր՝ ապրիլի 20-ին, հավաքվելու են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան առջև: Լոնդոնում գտնվող մարդու իրավունքների պաշտպանության հինգ կազմակերպությունները նման կերպ կնշեն ադրբեջանցի լրագրողի... Ավելին
Syndicate content