Մեդիա լուրեր
Փետրվար 12, 2012
«Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթի հաղթողների անունները
«Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթի հաղթողների անունները

Փետրվարի 10-ին տեղի ունեցավ «Նա/Նե» մրցանակաբաշխության արարողությունը: «Նա/Նե» չորրորդ ամենամյա մրցույթին ներկայացվել էր 136 հեղինակի ավելի քան 240 աշխատանք: Դրանցից 24-ն այս տարի արժանացան մրցանակների ավանդական և հատուկ անվանակարգերում: Այս տարի ավանդական վեց` հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, ռադիոնյութ, առցանց և բլոգի հոդված, ֆոտո ռեպորտաժ, սոցիալական և առևտրային գովազդ անվանակարգերին զուգահեռ սահմանվել էր ևս յոթ հատուկ մրցանակ: Հաղթողները արժանացան Նա/Նե արծաթե արձանիկի և դրամական պարգևի:

Առաջին անգամ մրցույթին ներկայացված պատմություններն առցանց ընթերցելու, քվեարկելու և իրենց մրցանակակրին ընտրելու հնարավորություն ունեին նաև հանրության ներկայացուցիչները: Հենց այդ նպատակով ստեղծվել էր Նա/Նե բլոգը, ուր տեղադրվում էին բոլոր նյութերը:

Մրցանակակիրների անունները

Հեռուստատեսային նյութ
Այս անվանակարգում իրենց աշխատանքներն էին ներկայացրել 15 հեղինակ: Մրցանակակիրներն են`

  • Առաջին մրցանակ չի սահմանվել
  • Երկրորդ մրցանակ- Արման Սուլեյմանյան, Սիվիլնեթ,
  • Երրորդ մրցանակ- Անի Հակոբյան, 12TV
  • Երրորդ մրցանակ – Նատալյա Օսյան, Անկյուն + 3


Տպագիր հոդված
Տպագիր հոդված անվանակարգում նյութեր էին ներկայացրել 28 հեղինակ: Մրցանակակիրներ են`

  • Առաջին մրցանակ- Լիանա Սիրունյան, «Հայաստանի զրուցակից» թերթ, «Դե ասա` քաղաքավարի ամուսնալուծվել եք...»  նյութի համար
  • Երկրորդ մրցանակ- Արթուր Հովհաննիսյան, «Հայացք» օրաթերթ, «Փարիզյան սուրճի» սեփականատերը վիրավորված ու դառնությամբ է հեռանում Հայաստանից» նյութի համար
  • Երրորդ մրցանակ- Հռիփսիմե Ջեբեջյան, «Առավոտ» օրաթերթ, «Ստրուկը փախավ տիրոջից» նյութի համար


Առցանց կամ բլոգի հոդված
Այս անվանակարգում նյութեր էին ներկայացրել 61 հեղինակ: Մրցանակակիրներն են`

  • Առաջին մրցանակ-Երանուհի Սողոյան, hetq.am, « Հայրն արգելել է աղջկան դպրոց գնալ. «Ես չեմ ուզե իմ էրեխեն 6 տղու հետ դասի նստի» հոդվածի համար
  • Երկրորդ մրցանակ- Լուսինե Ավագյան, ankakh.com,  « Քրդուհին ոսկու, երազանքի ու ասեղնագործ գլխաշորերի մեջ» նյութի համար
  • Երրորդ մրցանակ- Փառանձեմ Հովհաննիսյան, Media Lab, «Թաքնված մարմնավաճառություն. Կապանում պաշտոնապես չեն խոսում տարեցտարի ավելացող սեքս աշխատողների մասին» նյութի համար
  • Երրորդ մրցանակ- Սառա Խոջոյան, Media Lab, «Երկնագույն էկրանի ուժը. հայկական սերիալները կնոջ դեմ բացասական կարծրատիպեր են ձևավորում » նյութի համար


Սոցիալական և առևտրային գովազդ

  • Այս անվանակարգում առաջին մրցանակ չի սահմանվել
  • Երկրորդ մրցանակ- Ստատուս Հոլդինգ ընկերություն
  • Երրորդ մրցանակ- Արտակարգ ալիք


Ֆոտոռեպորտաժ
Այս անվանակարգում իրենց աշխատանքներն էին ներկայացրել 8 հեղինակ և գործակալություն: Մրցանակակիրներն են`

  • Առաջին մրցանակ- Փիրուզա Խալափյան, Media Lab, « Շների դրախտը. Երեւանում` դաշնակահար Նունեի հովանո ներքո»  ֆոտոէսսե
  • Երկրորդ մրցանակ- Իննա Մխիթարյան, hetq.am, Մարիամախոտ Թեղուտի Սուխուդյանին նվիրված ֆոտոպատմության համար
  • Երրորդ մրցանակ – Ֆոտոլուր գործակալություն` տարվա ընթացքում թեմային անդրադառնալու համար


Ռադիոնյութ
Այս անվանակարգում մրցանակ չի սահմանվել:

Հատուկ մրցանակներ

  • Ժյուրիի հատուկ մրցանակ – Անի Ասատրյան, Times Armenian, «Դժբախտ լինելու ազատությունս եմ ուզում» նյութի համար
  • ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի երկու մրցանակ «Հայաստանում հղիության` սեռով պայմանավորված ընդհատումների հարցերը» թեմայով – Մարիաննա Գրիգորյան, Եվրասիանեթ, «Are Selective Abortions Behind Birth Ratio Imbalance?» նյութի համար և Փառանձեմ Հովհաննիսյան, Media Lab, «Դադարեցված կյանքի պատմություններ. սեռով պայմանավորված աբորտները` մտահոգության տեղիք» հոդվածի համար
  • Վորլդ Վիժն Հայաստան գրասենյակը «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավի շրջանակում հատուկ մրցանակ –  Լենա Հովսեփյան, Report.am, «Երեխան ապրի, թե ոչ` որոշում է մայրը» նյութի համար  
  • Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա «Ուսանողական լավագույն աշխատանք» -Դիանա Բախշյան, Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիա, «… Ու բացում եմ փակ դռները» նյութի համար
  • Eritasard.am երիտասարդական առցանց պարբերականի մրցանակը` մեկամսյա պրակտիկայի հնարավորություն Eritasard.am օնլայն պարբերականում - Նունե Հովսեփյան, Երևանի պետական համալսարան, «Գտել եմ երջանկությունս» նյութի համար
  • «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ-ի հատուկ մրցանակը գենդերային նույնականացման և ինքնարտահայտման թեմայով լավագույն նյութի հեղինակին – Լուսինե Վայաչյան, Armversion, « Ocean-ի «Ճակատային մերկություն»-ը» նյութի համար
  • «Ֆեյսբուքցիների համակրանք» մրցանակ – Գրիգոր Երիցյան, «Գենդերային խնդիրներ. որքանո՞վ են կինն ու տղամարդը հավասար ՀՀ-ում» նյութի համար
  • ՀՀ աշխատանքի և սոցիական հարցերի նախարարության շնորհակալագիր – Հետք թերթ


Անկախ ժյուրիի անդամներն են`
Նաիրա Սուլթանյան- Երևանում Բրիտանական դեսպանատուն
Ծովինար Հարությունյան – ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Ջեմմա Հասրաթյան - Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա
Լևոն Քալանթար- Ինտերնյուս ՀԿ
Աստղիկ Ավետիսյան-ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս
Գնել Նալբանդյան – Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմնի անդամ

 

Պատրաստվել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի մամլո հաղորդագրության հիման վրա

Send to friend
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

By submitting this form, you accept the Mollom privacy policy.