Մյանմայի կառավարությունն ուրբաթ օրը հանել է որոշ տեղեկատվական կայքերի արգելքը, որը գործում էր երկար տարիներ:
Հարավասիական պետության առաջնորդների այս քայլը հույս է առաջացնում, որ երկրում տիրող ավտորիտար ռեժիմը ինչ-որ չափով կարող է թեթևանալ:
Այս շաբաթ թույլատրվել է մուտք գործել այնպիսի կայքեր, ինչպիսիք են Ամերիայի ձայնը, BBC-ն, Դեմոկրատական Բիրմայի ձայնը, Ազատ Ասիա ռադիոկայանը և YouTube-ը:
Տասը տարի առաջ, երբ ինտերնետը մուտք գործեց Մյանմա, իշխանությունները ակտիվորեն այն վերահսկում էին, և այսօր սովորական է դարձել կառավարությանը քննադատող կայքերի արգելափակումը:
Լրագրողները նույնպես դատապարտվում են երկարատև ազատազրկման: Ըստ Դեմոկրատական Բիրմայի ձայնի՝ մոտ 25 լրագրող այսօր գտնվում է բանտերում:
Այս շաբաթ լրագրող Սիթու Զեյան, ով աշխատում է Նորվեգիայում տեղակայված Դեմոկրատական Բիրմայի ձայն լրատվական գործակալությունում, դատապարտվել է 10 տարի ազատազրկման համացանցում նյութ տարածելու համար, որը «վնասում է կառավարության խաղաղությանը և միասնությանը»: Այս մասին հաղորդում է Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը:
Աղբյուր: The Wall Street Journal
Թեմատիկ նյութեր
Հավելված














Մեկնաբանություններ
Մեկնաբանել