The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մշակույթ
Ապրիլ 8, 2014
«Միսս Հայք» գեղեցկության մրցույթի 12 մասնակիցները հիացրին հանդիսատեսին
Սրբուհի Ավետիսյան
Ուսանողի հայացք
«Միսս Հայք» գեղեցկության մրցույթի 12 մասնակիցները հիացրին հանդիսատեսին
Նոուր Սամոէլը և Քրիստինե Փիրուզյան (աջից)

Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ` Կոմիտասի անվան կամերային երաժշտության  տան դահլիճում  տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող 16-ից 45 տարեկան կանանց և աղջիկների «Միսս Հայք 2014» հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլն ու մրցանակաբաշխությունը:

Գլխավոր տիտղոսին արժանացավ Քրիստինե Փիրուզյանը` Լոռու մարզից: «Վիցե-Միսս Հայք» տիտղոսին արժանացավ Նոուր Սամոէլը` ծնունդով Հալեպից:

«Միսս Համակրանք» տիտղոսին արժանացավ Գոհար Նավասարդյանը` Վայոց Ձորից: Վերջինիս անակնկալ էր սպասվում լուսանկարիչ Վիգեն Մնոյանի կողմից, ով միջոցառման ժամանակ հայտարարեց, որ պատրաստ է Գոհարին ֆոտոսեսիայի հրավիրել: Մասնակիցներից Լիլիթ Պետրոսյանը` Երևանից, արժանացավ մրցույթի կազմակերպիչ «Ունիսոն» հասարակական կազմակերպության սահմանած «Միսս Ունիսոն» հատուկ մրցանակին:

Մրցույթի հիմնական հաղթողների անունները հնչեցնելուց առաջ, կազմակերպիչները բոլոր մասնակիցներին շնորհավորելով, հանձնեցին խրախուսական պատվոգրեր և նվերներ:

175

Սա թվով 7-րդ մրցանակաբաշխությունն է` սկսած 2004 թ-ից, որը, սակայն, առաջին անգամ էր անցկացվում «Միսս Հայք» խորագարի ներքո: Ըստ կազմակերպիչների, մրցույթի անվանումը փաստում է, որ մասնակիցներն այլևս միայն Հայաստանից չեն, այլ նաև Ախալքալաքից, Ղարաբաղից և անգամ ԱՄՆ-ից:

«Մրցույթն ինքնին արդեն մարտահրավեր է հայ հասարակության մենտալիտետին, քանի որ մեր հասարակությունում հաշմանդամին դիտում են որպես պասիվ և հասարակության մեջ չներգրավված անձի»,- նշում է «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:

Այս տարի ավանդական տասը մասնակցի փոխարեն եզրափակիչ փուլ էին անցել տասներկու մասնակից: Ժյուրիի անդամների խոսքով պատճառը չափազանց շատ գեղեցիկ մասնակիցների առկայությունն էր: Մրցույթի նախնական փուլին իրենց լուսանկարներն էին ուղարկել 58 թեկնածու: Ի դեպ, այս տարի ժյուրիի կազմն ամբողջովին փոխված էր: Ժյուրիի կազմկոմիտեն ղեկավարում էր քանդակագործ Դավիթ Մինասյանը, իսկ անդամներն էին` դերասան Վարշամ Գևորգյանը, լուսանկարիչ Վիգեն Մնոյանը և հաղորդավար Հրաչ Մուրադյանը:

«Ունիսոն» ՀԿ-ը  2002 թ-ից Հայաստանում աջակցում է հատուկ կարիքավոր անձանց ինտեգրմանը հասարակությանը և պաշտպանում նրանց շահերը: Գեղեցկության մրցույթը կազմակերպության բազմաթիվ նախաձեռնություններից մեկն է, որն արդեն սիրված միջոցառում է դարձել հասարակության կողմից:

177 Հարցազրույց Հադրութի բնակչի հետԹեև Ալավերդյանն անկեղծանում է, որ ժյուրիի համար չափազանց բարդ է ընտրություն կատարել մասնակիցների միջև:

«Հատկապես առաջին փուլում մենք պետք է ընտրություն կատարենք` հիմնվելով միայն ուղարկված նկարների վրա»,- ասում է Ալավերդյանը:

Առավելագույն անաչառություն պահպանելու համար ժյուրիի անդամներն առանց միմյանց հետ խորհրդակցելու լավագույն թեկնածուներին ընտրել են տաս բալանոց համակարգով: «Մենք խնդրեցինք ժյուրիի անդամներին` ուշադրություն չդարձնել նկարի որակին, այլ գնահատել աղջիկների գեղեցկությունը»,-ասում է «Ունիսոն»-ի ղեկավարը:

Ըստ Ալավերդյանի` սա բացառապես գեղեցկության մրցույթ է, և մի կողմ են դրվում բարեգործությունն ու խղճահարությունը, այսինքն` ժյուրին գնահատում է միայն գեղեցկությունը:

«Մենք ուզում ենք ապացուցել, որ բոլորը հավասար են: Ուզում ենք հասարակությանը ապացուցել, որ հաշմանդամութունը չի խոչընդոտում նորմալ ապրելուն, որ նրանք էլ կարող են և մրցել, և պարտվել, և հաջողության հասնել ու չընկճվել ոչնչից: Մեր հայ հաշմանդամ կանայք կամ աղջիկները նույնպես կարող են ոչ պակաս գեղեցիկ լինել և ակտիվ գործունեություն ծավալել, կազմել ընտանիք, ունենալ երեխաներ»,- նշում է Ալավերդյանը:

Տասներկու գեղեցկուհիները եզրափակիչ փուլում հանդիսատեսին ներկայացան դասական գեղեցկության մրցույթների կանոններին համաձայն` բացառությամբ լողազգեստով հանդես գալու փուլից: Այս տարի առաջին անգամ գեղեցկուհիներից «Միսս Համակրանք»-ի ընտրությունը թողնված էր հանդիսատեսին, ովքեր քվեարկեցին նախապես բաժանված թերթիկների միջոցով:  

176

«Բոլորդ արդեն հաղթող եք, ես ձեր ցավը տանեմ: Իսկապես զգում եմ, որ շատ կարևոր միջոցառման եմ մասնակցում»,- ասաց ժյուրիի կազմկոմիտեի ղեկավար Դավիթ Մինասյանը:

«Միսս Հայք 2014» տիտղոսակիր Քրիստինե Փիրուզյանը, թեև արմատներով Ախթալայից է, այժմ ապրում է Երևանում և աշխատում Արտակարգ իրավիճակների նախարարությունում:

«Ընդհանրապես չէի սպասում, որ կհաղթեմ: Հուզմունքս մեծ է»,- ասաց Քրիստինեն:

Հաղթանակը խորհրդանշող թագը Քրիստինեին փոխանցեց նախորդ տարվա մրցույթի հաղթող Անահիտ Աբաջյանը:

Միջոցառման կազմակերպմանը աջակցել են Երևանի քաղաքապետարանը, «Փարոս հիմնադրամը» /ԱՄՆ/, «Զիգզագ» ընկերությունը, «Նուշիկյան ասոցիացիան, «Ռենուար» կանանց ակումբը, «Նոյան տապան» գրախանութը, ինչպես նաև «Բարսիս» ընկերությունը` «Մերի» օծանելիքի խանութների ցանցով:

Լուսանկարների հեղինակ` Ռասմիլա Ալավերդյան (մրցույթի ընթացքը լուսանկարներով այստեղ)

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել