The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Թուրքիա
Դեկտեմբեր 20, 2011
ԶԼՄ ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը կոչ է անում հրատապ միջոցներ ձեռնարկել` բարելավելու ԶԼՄ ազատությունը Թուրքիայում
լուսանկարը`osce.org
Դունյա Միյատովիչ և Ահմեդ Դավութօղլու

2001թ-ի դեկտեմբերի 15-ին ԶԼՄ ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ քննարկել է երկրում մամուլի ազատության` մասնավորապես լրագրողների ազատազրկման և ինտերնետային սահմանափակումների վիճակը:

«Մենք քննարկել ենք ԶԼՄ ազատությանն ուղղված մարտահրավերները,
ավելի կոնկրետ լրագրողների ազատազրկմանը և ինտերնետ սահմանափակումներին վերաբերող հարցերը, որոնք անհապաղ ուշադրություն են պահանջում Թուրքիայում», - ասել է Միյատովիչը, - «Ես խնդրել եմ, որպեսզի կառավարությունը բարելավի բանտարկված լրագրողների վիճակը կալանքի այլընտրանքային միջոցներով, ինչպիսին, օրինակ, գրավի դիմաց ազատ արձակելն է»:

«Ես նաև խնդրել եմ հրատապ բարեփոխումներ իրականացնել քրեական օրենսգրքում: Ըստ գործող օրենսգրքի` կարելի է սահմանափակել ԶԼՄ ազատությունը և նույնիսկ բանտարկել լրագրողներին
քննադատական ​​տեսակետներ հայտնելու համար, ինչպես նաև արգելափակել վեբ-կայքեր», - ասել է Միյատովիչն` առաջարկելով իր գրասենյակի լիակատար աջակցությունն այս բարեփոխումներն իրականացնելիս:

Հանդիպման ընթացքում նախարար
Դավութօղլուն հավաստիացրել է, որ Թուրքիայի կառավարության հիմնական քաղաքական փիլիսոփայությունը միտված է խթանելու ազատությունն ու վերացնելու սահմանափակումները:

Իր այցելության ընթացքում Միյատովիչը ողջունել է
Արդարադատության նախարարության նախաձեռնություններն` ուղղված  քրեական օրենսգրքում, հակաահաբեկչության, ինտերնետի և հեռարձակման մասին օրենքներում փոփոխություններ կատարելուն, որոնք ազգային օրենսդրությունը կհամապատասխանեցնեն միջազգայինին:

Թուրքիայի
հեռահաղորդակցության ոլորտի պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում ներկայացվել է վերջերս ներդրված անվտանգ ինտերնետային ծառայության ֆիլտրման համակարգը: «Ես ուրախ եմ, որ հիմա մարդիկ այս համակարգն օգտագործելու ընտրություն ունեն: Այն կամային է դարձնել իմ գրասենյակի առաջարկով, և վստահ եմ, որ այս համակարգը երբեք չի պարտադրվի ինտերնետից օգտվողներին», - ընդգծել է նա:

Բացի այդ նա հանդիպել է նաև ԶԼՄ ներկայացուցիչների և մարդու իրավունքների ակտիվիստների հետ:

Միյատովիչն իր այցը Թուրքիա ամփոփել է դեկտեմբերի 16-ին` Սիլիվրի բանտում կալանավորված լրագրողներին այցելելով:

Աղբյուր` OSCE.org

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել