The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մարդ
Փետրվար 27, 2012
Գիտնական Միհրան Սեմերջյանի 80-ամյակի կապակցությամբ
Մարիամ Օհանյան
Գիտնական Միհրան Սեմերջյանի 80-ամյակի կապակցությամբ
գիտնական Միհրան Սեմերջյան

«Միհրանն իր առաջին ոսկե մեդալը ստացավ մի դաշնամուրի չափ, անգամ ավելի փոքր հաշվիչ մեքենա պատրաստելու համար: Դա Միհրանի առաջին աշխատանքն էր, իսկ Խորհրդային Միությունում այն կիսահաղորդիչների վրա կառուցված առաջին հաշվիչ մեքենան էր»,- ասում է գիտնական Միհրան Սեմերջյանի կինը՝ Լենա Բադալյանը:

Այս տարի լրանում է գիտությունների դոկտոր Միհրան Սեմերջյանի 80-ամյակը, ով երկար տարիներ ղեկավարել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (ԵրՄՄԳՀԻ):

Խորհրդային Միության տարիներին այս ինստիտուտը եղել է առաջատար գիտահետազոտական և զարգացման կենտրոն, որը հանդիսացել է  փոքր և միջին չափի համակարգիչների և բարձր հուսալիությամբ հաշվողական համալիրների ստեղծման առաջատարներից: Մինչ 1990 վերջերը ինստիտուտն ունեցել է 7000 հոգի աշխատակազմ, և տեղեկատվական համակարգերի նախագծման և զարգացման ոլորտում համարվել երկրորդը Խորհրդային Միության կազմում:

Այս գիտահետազոտական ինստիտուտը Սեմերջյանը ղեկավարել է 1977 թվականից: Իր աշխատանքային գործունեությունը այստեղ սկսել է որպես տեխնիկ, սակայն նրա գիտական աշխատանքները և աշխատասիրությունը, մի քանի տարի անց բերեցին նրան ղեկավարի պաշտոնին:

«Որպես ղեկավար Միհրանը խիստ էր, բայց և հոգատար: Հնարավորության դեպքում օգնում էր իր աշխատողներին, գործընկերներին: Ոգևորում էր»,- ասում է տիկին Լենան:

Նրա հեղինակությամբ ստեղծվել են Հրազդան և Նայիրի երկրորդ սերնդի, ինչպես նաև ԷՍ-1030 և ԷՍ-1045 երրորդ սերնդի խոշոր համակարգիչներ:

Միհրան Սեմերջյանը մինչև կյանքի վերջին օրերը նվիրվել է գիտությանը, իր հետքը թողնելով հայրենական գիտական պատմության մեջ: 

 

Մարիամ Օհանյանը ԵՊԼՀ-ի միջազգային լրագրության բաժնի ուսանող է

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել