Բնապահպանական խնդիրների լուսաբանմամբ հետաքրքրվող լրագրողները կարող են դիմել Օվկիանոսագիտության Ռոդ-Այլենդ դպրոցի ԱՄՆ համալսարանի կողմից հատկացվող մեկշաբաթյա կրթաթոշակներ ստանալու համար:
Ծրագիրը կտևի 2012թ-ի հունիսի 3-8-ը: Այս ընթացքում մասնակիցներին կներկայացվեն կլիմայի փոփոխության, ջրի աղտոտվածության և ափամերձ վայրերում արգելված ձկնորսության տեղական, տարածաշրջանային և գլոբալ հետևանքները: Ծրագրում ընդգրկված կլինեն նաև պրակտիկ և լաբորատոր աշխատանքներ, ինչպես նաև հեղինակավոր բնապահպանների դասախոսություններ:
Ծրագիրը հովանավորում է Ծովային և շրջակա միջավայրի լուսաբանման Մեթքալֆ ինստիտուտը: Կրթաթոշակը նախատեսված է ուսման, կացարանի, սննդի և ճանապարհորդական որոշ ծախսեր հոգալու համար:
Լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք այստեղ:
Աղբյուր` Ijnet
Թեմատիկ նյութեր
Հավելված











Մեկնաբանություններ
Մեկնաբանել