The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Դասընթացներ
July 7, 2016
Բեռլինի Լրագրության դպրոցը հրավիրում է ներկայացնել հետաքրքրության հայտ
Պատկերը` Economist.com կայքից

Բեռլինի Լրագրության դպրոցը Հայաստանի լրագրողներին հրավիրում է ներկայացնել հետաքրքրության հայտ «Միջսահմանային դիտարկումներ. Ներքին Սաքսոնիայում և Հայաստանում ՏԻՄ ընտրությունների անաչառ լուսաբանում» մեկշաբաթյա նախագծին մասնակցելու համար:

Նախագիծը կիրականացվի օգոստոսի 22-28-ը (նախնական) Բեռլինում: Ընտրված 10 մասնակիցները կծանոթանան Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքական համակարգին և ՏԻՄ ընտրությունների անցկացմանը: Ծրագիրը բաղկացած է դասախոսություններից և 5-օրյա այցելություններից դեպի Ներքին Սաքսոնիա, որտեղ 2016թ. սեպտեմբերի 11-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման ընտրություններ:

Ծրագրի մասնակիցները կայցելեն տեղական ԶԼՄ-ներ, նախընտրական գրասենյակներ, հարցումներ կազմակերպող կենտրոններ և այնպիսի հաստատություններ, որոնք ներգրավված են քարոզարշավում, ինչպես նաև բուն ընտրական գործընթացներում:

Նրանք կծանոթանան, թե ինչպես է գերմանական մեդիան պատրաստվում լուսաբանել քարոզարշավը և կքննարկեն, թե ինչպես պետք է կիրառել այդ փորձն իրենց իսկ երկրում ՏԻՄ ընտրությունները լուսաբանելիս: Մասնակիցները կանդրադառնան նաև այնպիսի հարցերի, ինչպիսիք են լրագրողական անաչառությունն ու անկախությունը և հասարակությունում լրագրողի դերը: Այցելության ընթացքում նրանք պետք է պատրաստեն հոդվածներ, որոնք կհրապարակվեն ծրագրի կայքում, ինչպես նաև այն ԶԼՄ-ում, որտեղ աշխատում է մասնակիցներից յուրաքանչյուրը:

212 Նախագիծը ֆինանսավորվում է Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության «Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ամրապնդման» ծրագրի շրջանակներում:

Նախագիծն իրականացվում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ հետ համատեղ:

Դիմել կարող են Հայաստանում բնակվող անգլերենի իմացությամբ բոլոր այն լրագրողները, ովքեր ունեն առնվազն 1 տարվա մասնագիտական փորձ: Ճանապարհորդության և կեցության (երկտեղանոց համարներոում) ծախսերը կիրականացվեն նախագծի շրջանակներում: Խրախուսվում են հատկապես մարզային լրատվամիջոցներում աշխատող լրագրողները:

Հետաքրքրության հայտը պետք է բաղկացած լինի առնվազն 250 բառից բաղկացած մոտիվացիոն նամակից, որտեղ անհրաժեշտ է անգլերեն լեզվով նկարագրել ձեր մասնագիտական փորձը և նշել, թե ինչու եք դիմել այս ծրագրին:

Բացի այդ, անհրաժեշտ է մանրամասն ինքնակենսագրական (CV) և առկայության դեպքում անգլերենի ձեր իմացության մասին վկայող փաստաթուղթ, ինչպես նաև մեկ կամ երկու լրագրողական աշխատանք (անգլերեն, գերմաներեն կամ հայերեն): Փաստաթղթերն ընդունվում են միայն էլեկտրոնային փոստով (pdf ձևաչափով, ընդհանուր առմամբ, ոչ ավել, քան 5 ՄԲ):

Հետաքրքրության հայտն անհրաժեշտ փաստաթղթերով ուղարկել armeniaelections@berliner-journalisten-schule.de էլհասցեին մինչև հուլիսի 24-ը, 2016թ.:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախագծի ղեկավար Քլեմենզ Ա. Շոլին (Clemens A. Schöll) հետևյալ էլհասցեով՝ clemens.schoell@berliner-journalisten-schule.de կամ հեռախոսահամարով՝ +49 30 2327 6009:

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել