The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Ինովացիա
Հոկտեմբեր 22, 2015
Մեդիակտիվությունից դուրս. «Մեդիապատրանք»
Լիա Շահնազարյան
Ուսանողի հայացք
Մեդիակտիվությունից դուրս. «Մեդիապատրանք»

Ամերիկացի լրագրող և մեդիա ձեռներեց Դեն Գիլմորն իր «Մենք ենք մեդիան» գրքում նշում է, որ յուրաքանչյուրի ձայնը կարևոր է, և եթե մենք որևէ արժեքավոր ասելիք ունենք, ապա պետք է անպայման լսելի դառնանք աշխարհի համար։ Քսանամյա Մարիամը դեռ չի հասցրել կարդալ հեղինակի այս և մյուս՝ «Մեդիակտիվ» գիրքը, բայց Դեն Գիլմորի Երևանում անցկացրած դասախոսությունների ընթացքում հասկացել է՝ լրագրությունը երբեք բիզնես չի դառնա՝ գոնե իր համար։

Լրագրության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհուն ամենից շատ հետաքրքրում են մեդիա մշակույթը, գլոբալ տեղեկատվամիջոցներն ու մեդիա հետազոտությունները, իսկ ժամանակակից լրագրությունը Մարիամը միայն որպես գործիք է ընկալում։  

«Արդի լրագրությունն իրականում գաղութացման տեսակ է։ Գաղութացման տարբեր տեսակներ կան, որոնցից վերջինը էլեկտրոնային գաղութացումն է, որը չի պահանջում զենք, զորք, որ գան, մտնեն քո երկիր կամ քո մեջ։ Մեդիան է դրա գործիքը։ Սա մի օրվա գործընթաց չէ, շատ երկար է, որը մարդիկ չեն էլ նկատում։ Ու գաղութատերերն էլ իրականում առաջին աշխարհի երկրներն են, հիմնականում ԱՄՆ-ն, Ռուսաստանը։ Լրագրողը պետք է էլեկտրոնային գաղութացմանը, ինչ-ինչ գաղափարախոսությունների ու խմբերի չպատկանի։ Գիտեմ, որ հնարավոր չէ բացարձակ անկախ լինել, բայց լրագրողը պետք է միայն կախված լինի գիտելիքից ու չվախենա, առաջինը, հենց իր մտքերից»։

Համալսարանական ժուռնալիստիկայի բոլոր բաժիններում ուսանողները օրենքի պես սովորում են՝ իրենց մասնագիտության հիմքում ընկած են անկախությունը, ճշգրտությունն ու անաչառությունը։ Դեն Գիլմորը այս նախապայմաններին ավելացնում է նաև տեղեկատվության հաղորդման թափանցիկությունը։ Իսկ Մարիամը համոզված է, անկախ նրանից լրագրող ես, թե ոչ, դու ես մեդիան, և կարևորագույնը տեղեկատվության կենտրոնում լինելն է։

«Նույնիսկ եթե լրագրող չես, պետք է լինել տեղեկացված, անընդհատ սովորել, տածել, կամ գոնե լուրերը կարդալ, գոնեՊետք է հետաքրքրված լինել, սովորելու ցանկություն ունենալ։ Մի հասարակ օրինակ բերեմ. ռուս-թուրքական վերջին տարաձայնությունների ժամանակ BTL-իՏողերի արանքում» մրցույթ-ծրագիր) երեխեքի ընդհանուր առցանց խմբում (Մարիամը 2015թ-ի ամռանը մասնակցել է «Տողերի արանքում» գրողների մրցույթին, ինչի արդյունքում թուրք և ամերիկացի երիտասարդ գրողների հետ մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Այովա քաղաք) գրել էի, որ հուսամ բոլորը լավ են, հատկապես նրանք, ովքեր Թուրքիայից են ու Մերին (ծրագրի հայ մասնակիցներից է), որ Ռուսաստանում է։ Բոլորը պատասխանեցին, թե ի՞նչ է եղել որ, իսկ խմբում 3 ազգերից 17-20 տարեկան երիտասարդներ կան։ Ես իրենց հղումներ ուղարկեցի, իսկ իրենք երևի չնայեցին, որովհետև հետո ոչ մեկը չգրեց, մանավանդ թուրքերը, չնայած խմբում լիքը երեխաներ կան հենց նույն Ստամբուլից ու Անկարայից։

Լրագրությունը գիտելիք է, տեղեկատվություն, փորձի փոխանակում, մտածելու առիթ, բայց մարդիկ չեն ուզում մեդիայի մաս կազմել, որովհետև դա խնդիրներ է ստեղծում, քեզ պե՞տք է մտածել, ասում են՝ ինձ ի՞նչ։ Եթե մարդիկ չուզեն, իրենց ոչ ոք էլ չի արթնացնի, ինչքան ուզեն, էդքան էլ կքնեն, մինչև ֆիզիկապես մեռնելու ժամանակը գա երևի»։

20-րդ դարի ամերիկացի հայտնի հեռուստալրագրող և ռադիոլրագրող Էդուարդ Մերոուն համոզված էր, որ մենք չենք կարող վատ փորձառությունից լավ լուրեր ստանալ։ Մարիամը նոր է մտել մեդիա աշխարհ, բայց վստահ է՝ Երևանում դասախոսող Դեն Գիլմորի նշած ապագան հենց այսօրն է։ Ըստ աղջկա՝ վաղը մեր այսօրվա հետևանքն է, արդյունքը, և միայն այսօրվա փորձը կարող է հանգեցնել վաղվան։

Հեղինակը ԵՊԼՀ-ի  «Միջազգային լրագրություն» գիտաուսումնական կենտրոնի ուսանող է:

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել