The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ԼՀԱ Լուրեր
Հոկտեմբեր 1, 2012
Ditaket.am: Հաշմանդամ աղջկա երազանքն իրականություն դարձավ
Ditaket.am: Հաշմանդամ աղջկա երազանքն իրականություն դարձավ

Ապրիլի 17-ին Ditaket.am մարզաին լրավական հարթակում տեղադրվեց հոդված Ախթալայի բնակիչ Մանեի մասին, ով առաջին կարգի հաշմանդամ է: 20-ամյա Մանեն շատ է սիրում կարդալ և ստեղծագործել: Նա իր մտքերն ու հույզերը հանձնում է թղթին: Ցավոք իր գրած բանաստեղծությունների միակ ընթերցողը մայրն է և հազվադեպ դեպքերում՝ իրենց տուն այցելած հյուրերը: Ditaket.am կայքում տեղադրված հոդվածում (տես` այստեղ) Մանեի մայրը նշել էր, որ աղջիկը չունի հաշմանդամի անվասայլակ, սակայն Մանեն այլ երազանք ուներ. «Շատ կցանկանայի համակարգիչ ունենալ, բայց գիտեմ, որ դա անհնար է, մենք այն գնելու հնարավորություն երբեք չենք ունենա»,- ասել էր նա:

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ անդամները ֆեյսբուքում ստեղծված հատուկ էջի միջոցով տարածեցին Մանեի համակարգիչ ունենալու երազանքը: ֆեյսբուքի երկու օգտատեր` Մերի Խաչատրյանը և Միհրան Սահակյանը պատրաստակամություն հայտնեցին օգնել Մանեին և այսօր Մանեի երազանքն արդեն իրականություն է դարձել: Իսկ «Լիարժեք կյանք» հկ-ը տեղեկանալով Մանեի մասին, պատրաստակամություն է հայտնեց նրան անվասայլակ տրամադրել:

«Լրագրողներ հանուն ապագայի» ողջ անձնակազմի անունից շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ով հաղորդակից դարձավ այս նախաձեռնությանը: Հատուկ շնորհակալություն Մերի Խաչատրյանին, Միհրան Սահակյանին և «Լիարժեք կյանք» հկ անձնակազմին:

Մանեի շնորհակալական ուղերձը տեսանյութում

Ditaket.am կայքը մարզային լրատվական հարթակ է, որը ստեղծվել է «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության կողմից:



Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել